Հա

Քաղաքական

12/04/2018

ՀՀ վարչապետի պաշտօնում ՀՀԿ-ը կառաջադրի Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը

ՀՀ վարչապետի պաշտօնում ՀՀԿ-ը կառաջադրի Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի պաշտօնում ՀՀԿ-ը կառաջադրի Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը: Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին երէկ՝ ապրիլի 11-ին ՀՀԿ ԳՄ հերթական նիստի աւարտին յայտարարել է կուսակցութեան խօսնակ Էդւարդ Շարմազանովը:

Շարմազանովը տեղեկացրել է, որ նիստի ընթացկում ՀՀԿ ԳՄ-ը քննարկել է ապագայ վարչապետի հարցը: Ըստ նրա՝ քննարկումները ընթացել են միասնութեան ու համերաշխութեան մթնոլորտում, ՀՀԿ ԳՄ  բոլոր անդամները առանց բացառութեան ընդունել են վարչապետի թեկնածուի հետ կապւած այն առաջարկը, որն աառաջ էր քաշել նախօրէին ՀՀԿ փոխնախագահ Կարէն Կարապետեանը:

«Մենք շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կը ներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Պարզ է` ով է լինելու վարչապետի թեկնածուն, եւ քանի որ այլ կարծիքներ չեն հնչել, այլ անուններ չեն հնչել, որեւէ մէկի մտքով այլ անուն չի էլ անցել,  բոլորս միահամուռ վստահում ենք Սերժ Սարգսեանին: Երկուշաբթի օրը ՀՀԿ-ն պաշտօնապէս ԱԺ-ում կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, ապրիլի 17-ին ԱԺ-ում մենք կը քւէարկենք»,- ասել է Շարմազանովը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։