Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %12 %304 %2018 %10:%Ապր

ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների սրացումը լաւ բան չի խոստանում Հայաստանի տնտեսութեան համար

ՀՀ իշխանութիւնները վստահեցնում են` ոչ մի աղէտ չի լինի, սակայն փորձագէտներն այդքան լաւատեսօրէն տրամադրւած չեն:

«alikonline.ir» - Երկու գերտէրութիւնների` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի յարաբերութիւնները սրւում են երկրաչափական պրոգրեսիայով։

Ռուսաստանի դէմ կիրառւող պատժամիջոցներն ու ՌԴ-ի տնտեսական իրավիճակի վատթարացումը չի կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի վրայ։ «Sputnik» Արմենիան զրուցել է փորձագէտների հետ այն մասին, թէ ինչպէս են զագանալու իրադարձութիւնները եւ արդեօ՞ք հնարաւոր է Երրորդ համաշխարհային պատերազմ լինի։

Նշենք` ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնից յետոյ ռուբլին սկսել է աւելի շատ անկում ապրել։ Դոլարն արդէն արժէ 65 ռուբլի, իսկ եւրոն` 80.5 ռուբլի։ Թրամփը յայտնել է Սիրիային հարւած հասցնելու իր մտադրութեան մասին ու կանխատեսելով, որ Ռուսաստանը կկը ործանի Սիրիայում ամերիկեան հրթիռները` «Twitter»-ում գրել է` Վաշինգտոնը կօգտագործի նոր եւ «խելացի» սպառազինութիւն։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանի կարծիքով` իրավիճակն ընդհանուր առմամբ կարող է վտանգաւոր հետեւանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Դա շատ վտանգաւոր գործընթաց է, մենք նոր Կարիբեան ճգնաժամ ենք ապրում, եւ դա կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ։ Ժամանակակից աշխարհում անհնար է կանխագուշակել այս կամ այն գործողութեանը ինչ հակահարւած կը յաջորդի։ Երրորդ համաշխարհային պատերազմի լուրջ վտանգ կայ»,- ասաց Բոզոյեանը։

Փորձագէտի խօսքով` բոլորը հասկանում են, որ այդպիսի պատերազմը ամբողջ մարդկութեան համար հաւանական վտանգ է ներկայացնում, բայց ո՞վ է ասել, որ այդ գործընթացը չի կարող բռնկւել պատահական իրադրաձութիւնների շղթայի արդիւնքում։

Եթէ չհաշւենք Կարիբեան ճգնաժամը, սառը պատերազմի ժամանակ անգամ այսպիսի իրավիճակ չի եղել։

«Կարծում եմ` դա կանդրադառնայ ոչ միայն Հայաստանի վրայ` ճգնաժամի սպառնալիքով, այլեւ ողջ աշխարհի։ Սա աննախադէպ վիճակ է։ Եթէ գերտէրութիւնները չկարողանան սթափ մօտենալ հարցին, ապա կարող է համաշխարհային ողբերգութիւն տեղի ունենալ»,- ասաց Բոզոյեանը։

Նա յիշեցրեց, որ Առաջին համաշխարհային պատերազմը պատահական է սկսւել` Սարաեւոյում տեղի ունեցած սպանութիւնից, թէեւ շատերը կարծում են, որ երկրները պատրաստւում էին դրան։ Քաղաքագէտի խօսքով` տեղեկատւական ժամանակաշրջանն առանձնանում է պահի իրավիճակից դրդւած որոշումների կայացմամբ, ոչ ոք չի կարող ասել` ինչի դրանք կը յանգեն։

Ինչ վերաբերում է ռուսական տնտեսութեանը, ապա Բոզոյեանի խօսքով` այն արդէն հարմարւել է պատժամիջոցներին, յատկապէս 2014-15 թւականենրից յետոյ, երբ դրան գումարւեց նաւթի գնի անկումը։

«Ռուսաստանը դուրս է եկել շոկային վիճակից։ Մեծ հաշւով այն կարողանում է դիմակայել պատժամիջոցներին, եթէ, իհարկէ, ոչ մի աղէտ տեղի չունենայ։ Հիմնական գործօնը, որը կարող է ազդել իրավիճակի վրայ, Մոսկւայի անջատումն է «SWIFT» համակարգից»,- ասաց Բոզոյեանը։

Միւս կողմից էլ սա հակամարտութեան, փաստացիօրէն պատերազմի այլ մակարդակ է։ Մոսկւան յայտարարել է, որ պատրաստ է դրան։

«Կարծում եմ` ռուբլու անկումը կարճաժամկէտ կը լինի, նաւթի գինն աճում է, եւ Ռուսաստանի ֆինանսական համակարգը պէտք է դիմակայի դրան»,- ասաց Բոզոյեանը։

Տնտեսագէտ Վահագն Խաչատրեանն այդքան լաւատեսօրէն տրամադրւած չէ։ Նրա կարծիքով` եթթ առճակատումը ձգձգւի, եւ ռուս-ամերիկեան յարաբերութիւններում խնդիրներին լուծում չտրւի, Հայաստանը կարող է «գլորւել-հասնել» 2014 թւականի իրավիճակին։

«Հիմա մենք աւելի շատ ենք ինտեգրւած Եւրասիական միութիւնում, եւ ռուբլու անկումը կը զրկի հայ արտահանողներին մրցակցային առաւելութիւններից»,- ասաց Խաչատրեանը։

Նա ուշադրութիւն հրաւիրեց Բելառուսիայի յայտարարութեանն այն մասին, որ իրավիճակի խորացման դէպքում այդ պետութիւնը ստիպւած կը լինի արհեստականօրէն արժեզրկել սեփական տարադրամը, որպէսզի կարողանայ մրցակից մնալ Ռուսաստանին։ Հայաստանը չի կարող այդպիսի քայլի դիմել, տնտեսութեան կառուցւածքը թոյլ չի տալիս։ Մասնաւորապէս խնդիրներ կառաջանան ապրանքների արտահանման հետ, այդ ապրանքների գները կաճեն։

Տնտեսագէտի խօսքով` եթէ Հայսատանին յաջողւեր ստեղծել մրցունակ, արտահանման վրայ հիմնւած տնտեսութիւն, ապա իրավիճակը այլ կը լինէր։

«Մենք այդ քայլերը չարեցինք, նոյնիսկ հարկային ոլորտում բարեփոխումներ չենք իրականացրել`տեղացի արտադրողներին պաշտպանելու համար, ինչպէս դա Ռուսաստանն է անում»,- ասաց Խաչատրեանը։

Նա նշեց, որ արդիւնքում նոյնիսկ ռուսական ապրանքներն են սկսել ճնշել հայկականին հէնց Հայաստանում։

Հաշւի առնելով, որ Հայաստանը սպառել է նոր վարկեր գրաւելու հնարաւորութիւնները, իշխանութիւնները պէտք է նոր պաշարներ գտնեն, որպէսզի օգնեն տնտեսութեանն ու տնտեսվարող սուբիեկտներին։ Առաջին հերթին դա վերաբերում է հարկային ոլորտին։

Չի կարելի մոռանալ նաեւ այն մասին, որ ռուբլու երկարատեւ անկումը կարող է վատ անդրադառնալ Ռուսաստանից արւած փոխանցումների ծաւալների վրայ, ինչպէս դա եղաւ 2016 թւականին։

Խաչատրեանը ուշադրութիւն հրաւիրեց եւս մէկ փաստի` պատժամիջոցների սպառնալիքի տակ է նաեւ «Ռուսալ-Արմենալ» ընկերութիւնը։ Պատժամիջոցների տակ յայտնւած «Ռուսալի» դուստր ընկերութիւնն ԱՄՆ-ում է արտադրութիւն իրականացնում։ Տնտեսագէտի կարծիքով` հաշւի առնելով ընկերութեան դերը Հայաստանի տնտեսութիւնում` պէտք է ամերիկացիների հետ բանակցութիւններում նոր լուծումներ գտնել։

Ապրիլի 6-ին յայտնի դարձաւ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուս գործարարների, պաշտօնական անձանց ու ընկերութիւնների համար, այդ թւում նաեւ` «Ռուսալի», որի դուստր-ընկերութիւնը` «Ռուսալ Արմենալը», Հայաստանի ամենախոշոր արտահանողներից է։

Այդ կապակցութեամբ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանը յայտնել է, որ ռուսական ռուբլու հետագայ դեւալւացիան աղէտ չի համարում` միաժամանակ ընդունելով, որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսութեան համար։

«Լա՞ւ է, թէ՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան։ Իհարկէ` վատ է։ Բայց դա կատաստրոֆա՞ է, իհարկէ` ոչ»,- ասել է նա։

Կարապետեանը համարում է, որ Հայաստանի` Եւրասիական տնտեսական միութիւն մտնելու որոշումը ճիշտ էր, քանի որ այս ընտրութիւնը հայկական ապրանքների համար ելք է ապահովել 180 միլիոնանոց շուկայ։

Նա յաւելեց, որ ի պատասխան ռուսական ֆինանսական շուկայի փոփոխութիւնների` Հայաստանի տնտեսական իշխանութիւններն աշխատում են այլ շուկաների հետ։

اخبار مرتبط

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • ՀՀ նախագահ.  «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»
    ՀՀ նախագահ. «Չի կարելի փորձութեան ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։