Հա

Քաղաքական

15/04/2018 - 08:20

Նիկոլ Փաշինեանն ու նրա կողմնակիցները հերթական հանրահաւաքն են անցկացրել Երեւանում

Երեւանում, երէկ՝ ապրիլի 14-ին կազմակերպւել էր ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ բողոքի հերթական հանրահաւաքը, որը կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաջնորդ եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեամբ:

«alikonline.ir» - Երեւանում, երէկ՝ ապրիլի 14-ին կազմակերպւել էր ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ բողոքի հերթական հանրահաւաքը, որը կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաջնորդ եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեամբ:

Հանրահաւաքը տեղի է ունեցել Երեւանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահաւաքին նախորդել է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան «Իմ քայլը» նախաձեռնութեան անդամների եւ նրանց համակիրների երթը՝ Երեւանի փողոցներով:

Հանրահաւաքի ընթացքում Նիկոլ Փաշինեանը մասնակիցներին ներկայացրեց ապրիլի 14-ին Երեւանի կենտրոնում իրենց երթի արդիւնքները, որի ժամանակ նաեւ ներխուժել էին Հայաստանի հանրային ռադիոյի շէնք: Նա նշել է, որ դա է խաղաղ աղաքացիական անհնազանդութիւնը, որի ընթացքում նրանք ոչ մէկին չեն հայհոյել, ոչ մէկի վրայ չեն բռնացել եւ ոչ մէկին ֆիզիքական վնասւածք չեն պատճառել:

Հաւաքի մասնակիցները տեղեկացրեցին, որ բողքի ակցիաները շարունակւելու են նաեւ այսօր՝ ապրիլի 15-ին:

Յիշեցնենք, որ ՀՀ գլխաւոր դատախազութեան կողմից յանձրարաւել է ՀՀ ոստիկանութեանը նիւթեր նախապատրաստել տեղի ունեցած երթի մասնակիցների կողմից Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի հանրային ռադիոյի շէնքերում իրականացւած գործողութիւնների փաստի առթիւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։