Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %16 %215 %2018 %08:%Ապր

Փաշինեանը կոչ է անում այսօր առաւօտեան արգելափակել Երեւանի տրանսպորտը

Երեւանում շարունակւում է ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած բողոքի ակցիան:

«alikonline.ir» - Երեւանում շարունակւում է ՀՀ վարչապետի պաշտօնում Սերժ Սարգսեանի առաջադրման դէմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած բողոքի ակցիան:

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում երէկ՝ ապրիլի 15-ին կազմակերպւած բողոք-հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանը ասաց, որ իրենց գործողութիւնների առաջին փուլն աւարտւեց, իսկ արդիւնքն այն է, որ համատարած համակրանք կայ ՀՀ քաղաքացիների կողմից:

Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ սկսւում է քաղաքացիական անհնազանդութիւնների շարք։ Ներկայացնելով քաղաքացիական անհնազանդութեան ծրագիրը, նա բոլորին կոչ արեց այսօր՝ ապրիլի 16-ի առաւօտեան, ժամը 08:15-ից Երեւանում արգելափակել տրանսպորտը, աւելի որոշակի՝ կամուրջներն ու մետրոն:

«Խօսքը Դաւիթաշէն, Յաղթանակի, Կիեւեան կամուրջների մասին է: Այն քաղաքացիները, ովքեր այդ կամուրջով երթեւեկում են, նրանք պարզապէս վթարայինները միացնում են, դռները փակում են ու ոտքով շարժւում են դէպի Ազգային ժողով, դէպի Բաղրամեան: Ճանապարհին ում տեսնում են ասում են, որ ժողովուրդը հաւաքւում է ԱԺ մերձակայքում»,- մանրամասնեց Փաշինեանը:

Նա առաջարկեց վաղը երեխաներին դպրոց ու մանկապարտէզ չուղարկել, իսկ ճանապարհները փակելու արդիւնքում մարդիկ չեն կարողանայ նաեւ աշխատանքի գնալ ու կը միանան իրենց պայքարին։

Պատգամաւորը յաւելեց, որ մետրոյի աշխատանքն էլ պէտք է արգելափակել. «Մետրոյի ուղեւորները դուրս են գալիս ու ոտքով գալիս են Բաղրամեան: Այս ընթացքում ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հաւաքւում է Ազգային ժողովի մօտ: Բոլորին իրազեկէք, որ ժողովուրդը հաւաքւում է ԱԺ–ի մօտ»։

Պատգամաւորը յորդորեց պառկել մետրոյի դռների մօտ, աւտոբուսների, տրոլէյբուսների դիմաց։ Ուսանողներին նա խորհուրդ տւեց դասադուլ անել եւ միանալ բողոքի ակցիային։

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։