Հա

Քաղաքական

16/04/2018 - 12:50

Սերժ Սարգսեան․ «Կիսանախագահական կառավարման ձեւաչափն իր մէջ պարունակում է մեծ սպառնալիքներ»

Հայաստանի Հանրապետութիւնում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թոյլ կը տայ իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ եւ աւելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսութիւնը: Այս մասին ըստ «yerkirmedi.am»-ի՝ ռուսական «Իզւեստիա»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցութեան վարչապետի թեկնածու Սերժ Սարգսեանը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թոյլ կը տայ իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ եւ աւելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսութիւնը: Այս մասին ըստ «yerkirmedi.am»-ի՝ ռուսական «Իզւեստիա»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցութեան վարչապետի թեկնածու Սերժ Սարգսեանը:

«Իրականում մենք արդէն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական Հանրապետութիւնում: Վաղը պատգամաւորները կընտրեն վարչապետի: Այդպիսով, կը ձեւաւորւեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները: Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնները սկսւեցին 2005 թւականին (2005 թ. անցկացւած հանրաքւէով ներդրւեցին զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ, նշանակալիօրէն կրճատւեցին նախագահի լիազօրութիւնները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնւեց- ԽՄԲ.): 2007 թւականից դրանք օրինական ուժի մէջ մտան:

Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտօններում, այդ թւում եւ վարչապետի ու նախագահի պաշտօններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացութեան, որ կիսանախագահական կառավարման ձեւաչափն իր մէջ պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հաւասարակշռւած չէ»,- նշել է Սերժ Սարգսեանը: Նա ընդգծել է, որ ստացւել էր այնպէս, որ նախագահը մեծ պատասխանատւութիւն էր կրում երկրի ներքին եւ արտաքին քաղաքականութեան, անվտանգութեան ապահովման հարցերում, սակայն չունէր համապատասխան լիազօրութիւններ, որպէսզի կեանքի կոչէր  Սահմանադրութեամբ նախատեսւած պարտականութիւնները:

«Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականօրէն չէր ընկալւի մեր հասարակութիւնում: Չէ որ 2008 թւականի նախագահի ընտրութիւններն անցան ոչ հարթ: Գրեթէ բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկութիւններին՝ մենք որոշեցինք հաւասարակշռել երկրի քաղաքական կառուցւածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրէնսդրական իշխանութեամբ, որի դիմաց կառավարութիւնը լիարժէք պատասխանատւութիւն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձեւն աւելի է համապատասխանում հայկական իրականութեանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թոյլ կը տայ իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ եւ աւելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսութիւնը»,- ասել է Սարգսեանը:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։