Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %17 %291 %2018 %10:%Ապր

Ոստիկանութիւնը որոշել է դադարեցնել Փաշինեանի նախաձեռնած հաւաքը

Այսօր՝ առաւօտեան ՀՀ ոստիկանութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, տեղեկացնելով, որ 16.04.2018 թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած հաւաքը եւ պահանջել է հաւաքի ղեկավարից այդ մասին անմիջապէս տեղեկացնել հաւաքի մասնակիցներին:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան ՀՀ ոստիկանութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, տեղեկացնելով, որ 16.04.2018 թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինեանի նախաձեռնած հաւաքը եւ պահանջել է հաւաքի ղեկավարից այդ մասին անմիջապէս տեղեկացնել հաւաքի մասնակիցներին:

Ոստիկանութեան որոշումը Նիկոլ Փաշինեանին է փոխանցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպեանը: Պատգամաւորը, սակայն, պատռել է յայտարարութիւնը: Նա լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենց բոլոր բարձրախօսները կոտրւել են, անհետացել են եւ նշեց, թէ ով կարող է ձեռք բերել նման բարձրախօս, թող արագ փոխանցի իրենց, պատրաստ են նաեւ գնել: Նա կոչ արեց Գիւմրիում եւ բոլոր մարզերում կատարել նոյնը՝ շրջափակել բոլոր պետական կառոյցների մուտքերը, քաղաքացիական անհնազանդութիւն իրականացնել:

Նիկոլ Փաշինեանին իր թիմակիցները յայտնեցին, որ երեք հոգի բերման են ենթարկւել, նա ասաց, որ «ոչինչ բերման են ենթարկել, երեք ժամ յետոյ բաց կը թողնեն»: Պատգամաւորը յայտնեց, որ եթէ նոյնիսկ ինձ ձերբակալեն, բերման ենթարկեն, ապա միւսները պէտք է կրկնապատկեն, եռապատկեն իրենց ջանքեը՝ կոչ անելով ցուցարարաներին չդադարեցնել փողոցները փակելու գործողութիւնները:

Այս պահին Փաշինենանն ու նրա թիմակիցները երթով անցնում են Երեւանի կենտրոնական մասով՝ Սայաթ-Նովա պողոտայով։

Փակ են Երեւանի Աբովեան փողոցի մի հատւածը, Պռոշեան-Բաղրամեան պողոտայ հատւածը, Դեմիրճեան փողոցը, Հրազդանի ձորից Հալաբեան տանող ճանապարհի սկիզբը: Մետրոյի «Բաղրամեան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարում։

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։