Հա

Քաղաքական

17/04/2018

Արմէն Ռուստամեանը՝ Սերժ Սարգսեանին. «Մենք միասին փոխել ենք հին կարգերը»

Մենք միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար։ Այդ մասին ՀՀ ԱԺ-ում վարչապետի թեկնածութեան քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Մենք միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար։ Այդ մասին ՀՀ ԱԺ-ում վարչապետի թեկնածութեան քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ըստ Ռուստամեանի՝ Սերժ Սարգսեանի թեկնածութիւնն առաջադրելու իրենց որոշումը հիմնաւորւել է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ պայմանաւորւած ընտրութիւններում ՀՀԿ արձանագրւած արդիւնքներով։ «Այլեւ նրանով, որ մենք միասին անցել ենք յուսադրող եւ բախտորոշ մի ճանապարհ, ստանձնել ենք Հայաստանի եւ հայութեան բարեկեցիկ ապագան կերտելու պարտաւորութիւնը»,- ասել է Ռուստամեանը եւ յիշատակել Սերժ Սարգսեանի մի քանի յաջողութիւններ. «Հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկումը, արցախեան հիմնախնդրի լուծմանն ուղղւած հայանպաստ բանակցութիւնների իրականացումը։ Մենք պարտաւոր ենք չթերագնահատել առաջընթացի մեր ճանապարհին առկայ խոչընդոտներն ու վտանգները»։

Ըստ նրա՝ օրւայ խնդիրն է չէզոքացնել բոլոր մտահոգութիւնները, որոնք բխում են հասարակութեան մէջ ձեւաւորւած կարծրատիպերից։ «Կարծրատիպեր, որոնցից առաջացած դժգոհութիւնները փորձելու են օգտագործել քաղաքական հակառակորդները։ Այս գործընթացը վարկաբեկելու ամենատարածւած մեկնաբանումը «Միեւնոյն է, ոչինչ չի փոխւելու» մտայնութիւնը։ Այս կարծրատիպից ձերբազատւելը մեր հիմնական պարտահրաւէրն է»,- նշել է Ռուստամեանը եւ յաւելել. «Երկիրը երկար տարիներ ունեցել անձնակենտրոն ղեկավարում եւ դառը փորձ է կուտակել։ Մենք այս պատճառն ենք վերացրել, բայց մարդիկ սա կը գնահատեն, երբ դրական արդիւնքները տեսնեն։ Մարդկանց հետապնդող բացասական հետեւանքները հիմնականում յոռի բարքերն են, խնամի-ծանօթ յարաբերութիւնները։ Սրա վերջը պիտի տրւի։

Մենք միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար։ Նոր կարգերը պիտի օր առաջ կարգի կոչել»,- ասել է Ռուստամեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։