Հա

Քաղաքական

18/04/2018 - 09:10

Սերժ Սարգսեան. Հայաստանն ունի նոր վարչապետ

ՀՀ ԱԺ-ն իր ապրիլի 17-ին կայացած յատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնում ընտրեց կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրւած Սերժ Սարգսեանին:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ-ն իր ապրիլի 17-ին կայացած յատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնում ընտրեց կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրւած Սերժ Սարգսեանին:

Սերժ Սարգսեանի թեկնածութեանը կողմ են քւէարկել 77 պատգամաւոր, դէմ՝ 17-ը, ձեռնպահ՝ 0:

Քւէարկութիւնից առաջ «Ելք» խմբակցութիւնը յայտարարեց, որ դէմ են քւէարկելու:

«Ծառուկեան» խմբակցութիւնն էլ յայտարարել էր, որ ազատ են թողնում պատգամաւորներին քւէարկութեան հարցում:

«Ծառուկեան» խմբակցութիւնից Սերժ Սարգսեանին կողմ են քւէարկել 12 պատգամաւոր: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկեանը եւ ԲՀԿ մամուլի խօսնակ Տիգրան Ուրիխանեանը ներկայ չեն եղել քւէարկութեանը: Դաշինքի միւս պատգամաւորները դէմ են քւէարկել:

Ընտրութեան աւարտից յետոյ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսեանը եզրափակիչ ելոյթում շնորհակալութիւն յայտնեց իր թեկնածութիւնն առաջադրած եւ պաշտպանած ԱԺ խմբակցութիւններին: «Մենք` որպէս քաղաքական կոալիցիա, լուրջ պատասխանատւութիւն ենք ստացել եւ հետեւողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման ու մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Սարգսեանը շնորհակալութիւն յայտնեց նաեւ «Ծառուկեան» ու «Ելք» խմբակցութիւններին: «Անկախ մեր քաղաքական տարաձայնութիւններից` մենք լաւ բարեկամներ ենք դառնալու»,- նշեց նա, ապա երեք խորհուրդ տւեց ընդդիմադիրներին:

«Խնդրում եմ ձերբազատւել Հայաստանի ընդդիմութեանը յատուկ` չլսելու բարդոյթից, պէտք է լսելու ունակութիւն ունենալ: Ձեր հարցերն այս ամբիոնից նպատակ չունէին պատասխան ակնկալելու, դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհում հրճւելու բարդոյթով, բայց այդ բարդոյթն, աչքիս, ձեզ աւելի շատ է բնորոշ, դուք էք, որ, չունենալով այդ իրաւունքը, ժողովրդի անունից խօսում էք` չհասկանալով, որ պրծաւ, վերջ: Սահմանադրական բարեփոխումներից յետոյ որեւէ անհատ իրաւունք չունի ժողովրդի անունից խօսելու, ժողովրդի անունից իրաւունք ունի խօսելու միայն քաղաքական մեծամասնութիւնը: Երբ սովորենք յարգել առաջին հերթին Սահմանադրութիւնը, մեր գործը լաւ կը լինի»,- յայտարարեց ՀՀ վարչապետը:

Սերժ Սարգսեանի երկրորդ խորհուրդն ուղղւած էր երիտասարդ ընդդիմադիրներին: «Մեր երիտասարդ գործընկերոջը խորհուրդ եմ տալիս ղեկավարւել պառլամենտարիզմի կանոններով. սա դատարան չէ, այստեղ դուք կարող էք քաղաքական պատասխանատւութեան կանչել ե՛ւ լաւի համար, ե՛ւ վատի: Եթէ ձեզ թւում է, թէ մենք 90-ական թւականներից էլ յետ ենք գնացել, ապա ի՞նչ կարող եմ ասել, այդպէս էլ մտածէք: Խորհրդարանում որոշումներ են կայացւում, բայց ոչ երբեք` դատավճիռներ»,- ասաց նա:

Սերժ Սարգսեանն անդրադարձաւ նաեւ Երեւանում տեղի ունեցող` անհնազանդութեան գործողութիւններին: «Ձեր բոլոր ջանքերը գործադրէք եւ ձեր գործընկերոջը փողոցից բերէք խորհրդարան, դա կը լինի ձեր մեծագոյն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ իմ ղեկավարած ներքաղաքական ուժն արեան ծարաւ չի եղել, մենք արիւն շատ ենք տեսել, շատ, բայց ես երբեք թշնամու արեան ծարաւ չեմ ունեցել: Եթէ դուք պետական հիմնարկների գրաւումը համարում էք խաղաղ ցոյցեր, դա ձեր պատկերացումներն են»,- ասաց նա:

Ըստ նորընտիր վարչապետի` ժողովուրդը չի կարող լինել օրինազանց: «Եթէ ժողովուրդն օրինազանց լինէր, ապա փողոցներում միլիոնաւոր մարդիկ կը լինէին: Դուք բոլորից լաւ գիտէք, թէ քանի մարդ է փողոցներում մասնակցում ցոյցին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։