Հա

Քաղաքական

19/04/2018

Առաջին նշանակումները. Կարէն Կարապետեանը՝ առաջին փոխվարչապետ, Արմէն Գէորգեանը եւ Վաչէ Գաբրիէլեանը՝ փոխվարչապետեր

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի առաջարկութիւնը, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագրեր է ստորագրել Կարէն Կարապետեանին՝ առաջին փոխվարչապետ, իսկ Արմէն Գէորգեանին եւ Վաչէ Գաբրիէլեանին՝ փոխվարչապետեր նշանակելու մասին:

«alikonline.ir» - Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի առաջարկութիւնը, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագրեր է ստորագրել Կարէն Կարապետեանին՝ առաջին փոխվարչապետ, իսկ Արմէն Գէորգեանին եւ Վաչէ Գաբրիէլեանին՝ փոխվարչապետեր նշանակելու մասին: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Իրենց զբաղեցրած պաշտօններում վերանշանակւել են արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանն ու պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

Երէկ, ՀՀ նախագահի նստավայրում Արմէն Սարգսեանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետներին:

ՀՀ նախագահը շնորհաւորել է նորանշանակ պաշտօնեաներին, մաղթել յաջողութիւններ  եւ արդիւնաւէտ աշխատանք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։