Հա

Քաղաքական

19/04/2018

Սերժ Սարգսեան. «2017 թւականը միակ տարին էր, երբ փողոցներում միտինգներ չկային, ներդրողներն ու զբօսաշրջիկները գալիս էին Հայաստան. այդ տարի ունեցանք 7.5% տնտեսական աճ»

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Շանթ» հեռուստաընկերութեան «Հորիզոն» հաղորդմանը եւ պատասխանել Արամ Աբրահամեանի հարցերին:

Սերժ Սարգսեանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում 2017 թւականը միակ տարին է, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողները եկել, ներդրումներ են արել, եւ այդ տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Շանթ» հեռուստաընկերութեան «Հորիզոն» հաղորդմանը եւ պատասխանել Արամ Աբրահամեանի հարցերին:

Սերժ Սարգսեանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում 2017 թւականը միակ տարին է, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողները եկել, ներդրումներ են արել, եւ այդ տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ:

«Մեզ մի քանի տարի է պէտք, որ այս տնտեսական աճը մարդկանց համար շատ աւելի շոշափելի լինի»,- ասաց նա, եւ յաւելեց, որ չնայած դրան, միեւնոյնն է, դժգոհութիւն լինելու է, քանի որ մարդու պահանջները մեծանալու են:

«Խնդիրն այն է, որ հասնենք տնտեսութեան այնպիսի մակարդակի, որ մարդկանց պահանջմունքների գոնէ կէսը իրականանայ»,- ասաց նա:

Հարցին, թէ միտինգները արդեօք խանգարում են տնտեսական աճին, Սերժ Սարգսեանը պատասխանել է.

«Գիտէք՝ եթէ այդպէս ասեմ, ապա մեկնաբանութիւնները կարող է այլ լինեն: Մարդկանց իրաւունքները, ազատութիւնները առաջնայինն են, գոնէ մեր պատկերացումները այդպիսին են: Բացի դրանից, առաջնային իրաւունքները, եթէ իրականացւեն տրամաբանութեան սահմաններում, որեւէ կերպ դրանք տնտեսական զարգացմանը չեն խոչընդոտի, բայց երբ դրանք դառնում են անհամաչափ, վեր են ածւում խցանումների Երեւանում, ապա դուք ի՞նչ էք կարծում՝ դա կարո՞ղ է դրականօրէն ազդել»:

ՀՀ վարչապետը նշել է, որ ներդրողները այն երկրներում են ներդրում անում, որտեղ գերշահոյթ են ստանալու, որտեղ օրէնքները իդեալապէս կը գործեն, կամ էլ մի երկրում, որտեղ կայունութիւն կայ, եւ օրէնքները գնալով կատարելագործւում են:

«Ես ինչո՞ւ պէտք է սովորական չափով շահոյթ ստանալու համար գնամ, մի տեղ ներդրում անեմ, որտեղ ընդհանրապէս անհանգստութիւն կայ, որտեղ հանկարծ մէկ էլ բազմութիւնը կարող է ներխուժել քո օֆիս եւ ասել՝ գիտէք՝ մենք ձեր ազատութիւնը սահմանափակում ենք, կամ մտնել խանութ եւ ասել` գիտէք՝ այսօր դուք չպէտք է առեւտուր անէք: Խօսքը անցկացնելու ձեւի մէջ է եւ ոչ թէ իրաւունքները սահմանափակելու մէջ, մենք երբեք որեւէ պարագայում չենք գնայ իրաւունքների սահմանափակմանը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։