Հա

Քաղաքական

21/04/2018 - 09:00

Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ցուցադրութեանը ներկայացւած են բացառիկ ցուցանմուշներ

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում բացւեց Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ցուցադրութիւն: «Հանրապետութեան ծնունդը» խորագրով ցուցադրութիւնն ընդգրկում է Հայաստանի եւ Սփիւռքի թանգարանների եւ անձնական հաւաքածուների եզակի այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են յուշամեդալները, պաստառները, եզակի հրատարակութիւնները, պատմական լուսանկարները եւ այլն:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում բացւեց Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ցուցադրութիւն: «Հանրապետութեան ծնունդը» խորագրով ցուցադրութիւնն ընդգրկում է Հայաստանի եւ Սփիւռքի թանգարանների եւ անձնական հաւաքածուների եզակի այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք են յուշամեդալները, պաստառները, եզակի հրատարակութիւնները, պատմական լուսանկարները եւ այլն:

Թանգարան-ինստիտուտի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Գէորգ Վարդանեանը նշեց, որ ցուցադրութիւնը ստեղծւել է ինչպէս թանգարան-ինստիտուտում պահւող բնօրինակ նիւթերի, այնպէս էլ այլ հաստատութիւնների եւ մասնաւոր հաւաքածուների բացառիկ նշանակութեան նիւթերի հիման վրայ:

«Սա մի ցուցադրութիւն է, որը կոչւած է ներկայացնելու Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծումը… Հանրապետութիւնը, անկախութիւնը, ի տարբերութիւն մեր հարեւանների, ոչ թէ սկուտեղի վրայ մատուցւեց, այլ հռչակւեց արեան գնով, դժւարագոյն պայքարի արդիւնքում»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրոյցում նշեց նա:

Ցուցադրւած են Աւետիս Ահարոնեանի ոսկէ գրիչը, որով ստորագրւել է Սեւրի պայմանագիրը, հայկական բանակին եւ պետական խորհրդանշաններին առնչւող բացառիկ ցուցանմուշներ, Սարդարապատում յայտնաբերւած թուրքական դրօշի ծայրակալը… Ներկայացւած են նաեւ վերջին մէկ տարւայ ընթացքում թանգարան-ինստիտուտի ձեռք բերած ցուցանմուշներ: Դրանց շարքում են վերջերս բացայայտւած բացառիկ նշանակութեան ապակէ նեգատիւները, որոնք ներկայացնում են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողութիւնները: Նեգատիւները թանգարան-ինստիտուտին է յանձնել ֆրանսիական նաւատորմի ռազմածովային սպայ Լիւսիէն Բոժէի թոռնուհին՝ Ան Սուպան:

Ցուցադրոյթը բաց կը լինի մինչեւ յունիսի 5-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։