Հա

Քաղաքական

21/04/2018

Կէսօրից նկատւում է ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիւ տեղաշարժ

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիւօրէն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:

«alikonline.ir» - Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիւօրէն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատւածներում, մասնաւորապէս՝ արեւելեան եւ հարաւ-արեւելեան ուղղութիւններում, նկատւում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիւ տեղաշարժեր: 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրութեամբ հետեւում են հակառակորդի գործողութիւններին եւ անհրաժեշտութեան դէպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։