Հա

Քաղաքական

22/04/2018

Աղւան Վարդանեան. «Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայութեամբ»

Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ զանգւածային լրատւամիջոցների ներկայութեամբ: Նման համոզմունք յայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում:

«alikonline.ir» - Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ զանգւածային լրատւամիջոցների ներկայութեամբ: Նման համոզմունք յայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում:

Նրա խօսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը եւ Ազգային ժողովի պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը հնարաւոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխօսութիւն և բանակցութիւն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայութեամբ: Շատ աւելի ճիշտ կը լինէր, որ կողմերը յստակ պայմանաւորւածութիւն ձեռք բերէին եւ կարողանային դէմ դիմաց նստել եւ իրար աչքերի նայելով՝ խօսել առկայ խնդիրների մասին: Այդ դէպքում հնարաւոր կը լինէր նաեւ լուծումներ գտնել: Ակնյայտ է, որ լրագրողների ներկայութեամբ, ուղիղ եթերով հնարաւոր չէ բանակցութիւններ վարել»,- նշեց Աղւան Վարդանեանը եւ յաւելեց, որ չնայած այս ամէնին իրավիճակը շարունակում է լարւած մնալ:

Նա յոյս յայտնեց, որ վարչապետն ու պատգամաւորը երկուստէք պատրաստ կը լինեն գտնելու մեխանիզմներ, որպէսզի այնպիսի լուծումներ տան, որից մեր երկիրն ու հասարակութիւնը շահած դուրս կը գայ:

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան՝ ժամը 10:00-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը եւ ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանը հանդիպել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։