Հա

Քաղաքական

23/04/2018

Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել։ Հրաժարականը ներկայացւած է պաշտօնական կայքում։

«alikonline.ir»- ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել։ Հրաժարականը ներկայացւած է պաշտօնական կայքում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետուեան բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժւարութեամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամւածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգութիւնը տղամարդու պէս ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինւորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպէս երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինեանը ճիշտ էր։ Ես սխալւեցի։ Ստեղծւած իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մէկին ես չեմ գնայ։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտօնը։

Փողոցի շարժումն իմ պաշտօնավարման դէմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղութիւն, ներդաշնակութիւն և տրամաբանութիւն մեր երկրին:

Շնորհակալ եմ։»

 

Յարակից լուրեր

  • Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին
    Արցախեան քառակուսի. արդեօ՞ք Փաշինեանին պէտք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին

    ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

    Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

  • Այլեւս՝ երբեք
    Այլեւս՝ երբեք

    Հանրութիւնը ցնծում է, կալանաւորւել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Վերջապէս յոյսեր են արթնանում, որ կը բացայայտւեն 2008 թւականի մարտի 1-ի ողբերգական գիշերւայ 10 զոհերի մահւան իրական հանգամանքները եւ մեղաւորները կը պատժւեն։ Ռոբերտ Քոչարեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 300.1-ին յօդւածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

  • ՔԴՄ/ՔՍՄ բլոկի պահպանողական թեւը Մերկէլի հրաժարականի կոչ է անում
    ՔԴՄ/ՔՍՄ բլոկի պահպանողական թեւը Մերկէլի հրաժարականի կոչ է անում

    Գերմանիայի իշխող՝ «Քրիստոնէադեմոկրատական միութիւն-քրիստոնէասոցիալիստական միութիւն» (ՔԴՄ/ՔՍՄ) բլոկի պահպանողական թեւը, որը միաւորւել է այսպէս կոչւած  «Միութիւն յանուն արժէքների» դաշինքում (Werteunion), կոչ է արել ՔԴՄ նախագահի պաշտօնից Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հրաժարականի եւ Գերմանիա միգրանտների ներթափանցման հետեւողական սահմանափակման մասին:

  • Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը
    Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը

    Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

  • Արդեօ՞ք Նիկոլ Փաշինեանը կը դատի բոլոր երեք նախագահներին
    Արդեօ՞ք Նիկոլ Փաշինեանը կը դատի բոլոր երեք նախագահներին

    «mediamal.am»-ում լրագրող Ստելլա Խաչատրեանն անդրադառանլով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի շուրջ ծաւալւող իրադարձութիւններին գրել է. «ՅՔԾ-ում Ռոբերտ Քոչարեանի կարգավիճակը երէկ շատ արագ փոխւել է՝ նա վկայից դարձել է մեղադրեալ. Երկրորդ նախագահը մեղադրւում է սահմանադրական կարգը տապալելու մէջ, որը պետական ծանր յանցագործութիւն է: Դատարանը Քոչարեանի կալանաւորման հարցով նիստ կանցկացնի եւ վճիռ կը կայացնի միայն այսօր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։