Հա

Քաղաքական

23/04/2018

Ծառուկեանը միացաւ շարժմանը

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը և Ազգային ժողովի «Ծառուկեան դաշինք» խմբակցութիւնը՝ անձամբ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփիւռ հայության շրջանում ծաւալւած համաժողովրդական շարժմանը

«alikonline.ir»- «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը և Ազգային ժողովի «Ծառուկեան դաշինք» խմբակցութիւնը՝ անձամբ Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփիւռ հայության շրջանում ծաւալւած համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանութիւններին գիտակցել պահի լրջութիւնն ու իրավիճակի անխուսափելիութիւնը և անյապաղ կատարել քայլեր, որոնք կը նպաստեն ստեղծւած կացութեան հանգուցալուծմանը։Տեղեկացնում է «tert.am»-ը։

«Համաժողովրդական զարթօնքի  այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։  Կեցցէ ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը»,-ասւած է հաղորդագրութեան մէջ։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։