Հա

Քաղաքական

23/04/2018 - 20:22

Հանրապետութեան հրապարակում հանրահաւաք է

Քիչ առաջ Հանրապետութեան հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնութեան հանրահաւաքը։

«alikonline.ir»- Քիչ առաջ Հանրապետութեան հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնութեան հանրահաւաքը։Գրում «yerkirmedia.am»-ը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչության անդամ Ռուբէն Ռուբինեանն իր ելոյթում Սերժ Սարգսեանի հրաժարականի տեքստն ընթերցելուց յետոյ նշեց․ «Այսօր մենք տօնելու ենք մեր յաղթանակը և խօսելու ենք առաջիկայ անելիքների մասին»:

Յիշեցնենք, որ այսօր ազատ են արձակւել ԱԺ պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանը, Սասուն Միքայէլեանը ու Արարատ Միրզոյեանը։

 

 Սերժ Սարգսեանը հրաժարական է ներկայացրել, ինչից յետոյ ցուցարարները Հանրապետութեան տարբեր փողոցներում տօնում են իրենց յաղթանակը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։