Հա

Քաղաքական

26/04/2018 - 12:40

ԱԺ նախագահ. «Ընտրութիւնը տեղի կունենայ մայիսի 1-ին, ԱԺ յատուկ նիստում»

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հանդէս է եկել յայտարարությամբ, որտեղ նշել է, որ վարչապետի ընտրութեան օրակարգով մայիսի 1-ին տեղի կունենայ ԱԺ յատուկ նիստ:

«alikonline.ir» - Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը հանդէս է եկել յայտարարությամբ, որտեղ նշել է, որ վարչապետի ընտրութեան օրակարգով մայիսի 1-ին տեղի կունենայ ԱԺ յատուկ նիստ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական օրէնքի 140-րդ յօդւածի 3-րդ մասի՝ յայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կը քննարկւի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրաւունքի ուժով գումարւող Ազգային ժողովի յատուկ նիստում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրէնքի յիշեալ կէտը սահմանում է հետեւեալը.

«140-րդ յօդւածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսւած դէպքերում վարչապետի ընտրութեան հարցն Ազգային ժողովի նիստում քննարկւում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկէտը լրանալու օրւան յաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացւելու դէպքում վարչապետի ընտրութեան հարցը քննարկւում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկէտը լրանալու օրւան յաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրաւունքի ուժով գումարւող Ազգային ժողովի յատուկ նիստում, որի մասին յայտարարութեամբ հանդէս է գալիս Ազգային ժողովի նախագահը»:

Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանը հրաժարական է տւել ապրիլի 23-ին, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկէտը լրանում է ապրիլի 30-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։