Հա

Քաղաքական

30/04/2018 - 11:00

ՀՀ ԱԱԾ-ն ահաբեկչութիւն է կանխել

Հայաստանի վարչապետին առընթեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը շարունակում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը սպառնացող վտանգների մասին տեղեկատւութեան ստացմանը, մշակմանը, վերլուծութեանը եւ իրացմանը, ինչպէս նաեւ այդ վտանգների կանխատեսմանն ուղղւած իր կանոնադրական գործառոյթների բնականոն իրականացումը՝ վերջին օրերի ընթացքում ՀՀ-ում ձեւաւորւած օպերատիւ բարդ իրավիճակով պայմանաւորւած խիստ հսկողութեան տակ պահելով  օտարերկրեայ պետութիւնների եւ ահաբեկչական կազմակերպութիւնների հետախուզական եւ այլ քայքայիչ գործունէութիւնը։

Հայաստանի վարչապետին առընթեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը շարունակում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը սպառնացող վտանգների մասին տեղեկատւութեան ստացմանը, մշակմանը, վերլուծութեանը եւ իրացմանը, ինչպէս նաեւ այդ վտանգների կանխատեսմանն ուղղւած իր կանոնադրական գործառոյթների բնականոն իրականացումը՝ վերջին օրերի ընթացքում ՀՀ-ում ձեւաւորւած օպերատիւ բարդ իրավիճակով պայմանաւորւած խիստ հսկողութեան տակ պահելով  օտարերկրեայ պետութիւնների եւ ահաբեկչական կազմակերպութիւնների հետախուզական եւ այլ քայքայիչ գործունէութիւնը։

Այլ պետութիւնների գործընկեր յատուկ ծառայութիւնների հետ ակտիւ փոխգործակցութեան եւ տեղեկատւութեան փոխանակման, ինչպէս նաեւ ձեռնարկւող օպերատիւ-հետախուզական միջոցառումներով եւ քննչական գործողութիւններով դեռեւս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպութիւններին առնչութիւն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս Հանրապետութիւնում առկայ լարւածութեան հանգամանքից օգտւելու եւ Հայաստանի Հանրապետութիւնը թիրախաւորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, հետախուզական եւ հակահետախուզական գործունէութեան ակտիւացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաեւ սահմանային հսկողութիւնը։

Միջազգային ահաբեկչական կազմակերպութիւններից բխող Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը սպառնացող հաւանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռեւս 2018 թւականի փետրւարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլէյմանգաջի Բագանդգաջիեւի ՀՀ քողարկւած մուտք գործելու փորձի կանխումը։

Մասնաւորապէս, Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից ՀՀ պետական սահմանի պահպանութեանն ուղղւած միջոցառումների արդիւնքում պարզւել է, որ տարանցիկ չւերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիեւը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տւեալներով Ուկրայինայի քաղաքացու ակնյայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետութեան տարածք։

Ակնյայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դէպքերի առթիւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնում հարուցւած քրէական գործով Ս.Բագանդգաջիեւին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 325-րդ եւ 329-րդ յօդւածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառւել է կալանաւորումը։

Ձեռնարկւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողութիւնների ընթացքում նախնական տւեալներ են ձեռք բերւել միջազգային ահաբեկչական կազմակերպութիւններից մէկի կողմից Ս.Բագանդգաջիեւի հաւաքագրման եւ վարձատրութեան դիմաց 2015 թւականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում զինւած ընդհարումներին վերջինիս մասնակցութեան վերաբերեալ։ Քննչական գործողութիւնների ընթացքում տւեալներ են ստացւել նաեւ Ս.Բագանդգաջիեւի կողմից Երեւանի եւ ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերւած հետաքրքրութեան վերաբերեալ։ Նախաքննութիւնը շարունակւում է, ձեռնարկւում են անհրաժեշտ օպերատիւ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողութիւններ՝ միջազգային ահաբեկչական գործունէութեանը Ս.Բագանդգաջիեւի մասնակցութեան, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչպէս նաեւ Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները պարզելու ուղղութեամբ։

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը մէկ անգամ եւս փաստում է, որ օրէնքով իրեն վերապահւած մեթոդների եւ միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակութեան եւ պետութեան անվտանգութեան ապահովման եւ իր իրաւասութեանը վերապահւած միւս խնդիրների լուծմանն ուղղւած գործառոյթների հետեւողական իրականացումը։

ՀՀ ԱԱԾ

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։