Հա

Քաղաքական

01/05/2018

Ընթանում է ԱԺ յատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրութիւնն է

Ազգային ժողովի յատուկ նիստում, որն այսօր՝ մայիսի 1-ին, գումարւել է իրաւունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրութիւնը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրէնքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունք ունեն բոլոր խմբակցութիւնները, սակայն առաջադրւած է միայն մէկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինեանը: Նա առաջադրւել է «Ելք» խմբակցութեան կողմից: ՀՅԴ ու «Ծառուկեան» խմբակցութիւնները յայտարարել են, որ քւէարկելու են Փաշինեանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թէ եւ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն աւելի վաղ նշել էր, որ եթէ միւս 3 խմբակցութիւնները 1 թեկնածուով հանդէս գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ:

«alikonline.ir» - Ազգային ժողովի յատուկ նիստում, որն այսօր՝ մայիսի 1-ին, գումարւել է իրաւունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրութիւնը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրէնքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրաւունք ունեն բոլոր խմբակցութիւնները, սակայն առաջադրւած է միայն մէկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինեանը: Նա առաջադրւել է «Ելք» խմբակցութեան կողմից: ՀՅԴ ու «Ծառուկեան» խմբակցութիւնները յայտարարել են, որ քւէարկելու են Փաշինեանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թէ եւ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն աւելի վաղ նշել էր, որ եթէ միւս 3 խմբակցութիւնները 1 թեկնածուով հանդէս գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի եւ մայիսի 1-ին կունենանք վարչապետ: Գրում է «news.am»-ը:

Նշենք, որ ի տարբերութիւն ՀՀ նախագահի ընտրութեան, վարչապետին ԱԺ-ն կընտրի պատգամաւորների ընդհանուր թւի ձայների մեծամասնութեամբ՝ բաց քւէարկութեամբ։ Եթէ ԱԺ-ին չի յաջողւում վարչապետ ընտրել, քւէարկութիւնից 7 օր անց անցկացւում է վարչապետի նոր ընտրութիւն, որտեղ արդէն վարչապետի թեկնածուները կառաջադրւեն պատգամաւորների ընդհանուր թւի առնւազն 1/3-ի կողմից: Իսկ եթէ այս դեպքում էլ չյաջողւի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրէնքի ուժով կը ցրւի։

Ընտրւելու դէպքում հանրապետութեան նախագահն անյապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրւած թեկնածուին:

Կառավարութիւնը կազմաւորւում է վարչապետ նշանակւելուց յետոյ՝ տասնհինգօրեայ ժամկէտում: Իր նշանակումից յետոյ վարչապետը հնգօրեայ ժամկէտում Հանրապետութեան նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետութեան նախագահը եռօրեայ ժամկէտում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրեայ ժամկէտում: Եթէ Հանրապետութեան նախագահը եռօրեայ ժամկէտում չի կատարում սոյն յօդւածով սահմանւած պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակւած է համարւում իրաւունքի ուժով:

Նշենք, որ նոր օրէնսդրական կարգաւորումներով կառավարութիւնը բաղկացած կը լինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից եւ 17 նախարարներից։ Կառավարութիւնը համարւում է կազմաւորւած, եթէ նշանակւել են Կառավարութեան անդամների առնւազն երկու երրորդը։ Լիազօրութիւնները ստանձնած կառավարութեան անդամները երդւելու են ՀՀ նախագահի ներկայութեամբ՝ նրա նստավայրում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։