Հա

Քաղաքական

02/05/2018 - 11:40

ՀՀ ԱԺ-ում քւորում չկայ. «Ծառուկեան» դաշինքը բոյկոտում է քառօրեանը

Այսօր ՀՀ ԱԺ-ն պէտք է սկսէր հերթական նիստի աշխատանքը, սակայն անհրաժեշտ թւով պատգամաւորներ չգրանցւելու պատճառով նիստը հետաձգւեց:

«alikonline.ir» - Այսօր ՀՀ ԱԺ-ն պէտք է սկսէր հերթական նիստի աշխատանքը, սակայն անհրաժեշտ թւով պատգամաւորներ չգրանցւելու պատճառով նիստը հետաձգւեց: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Գրանցւել էր ընդամենը 27 պատգամաւոր: Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը յայտարարեց. «Գրանցւել է 27 պատգամաւոր, քւորում չունենք»:

Բաբլոյեանը նշեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի գրանցումը շարունակւելու է այնքան մինչեւ անհրաժեշտ թւով պատգամավւորներ գրանցւեն, բայց ոչ աւելի քան 4 ժամ:

«Նշւած ժամկէտում նիստին անհրաժեշտ քանակի պատգամաւորներ չապահովւելու դէպքում, նիստերը համարւում են չկայացած»,- յայտարարեց նա:

Վարման կարգով ելոյթ ունեցաւ ՀՀ ԱԺ «Ծառուկեան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Էնֆիաջեանը եւ նշեց, որ երկրում աննախադէպ իրավիճակ է ստեղծւել եւ «Ծառուկեան» դաշինքը յայտարարում  է 4 օրեայ բոյկոտ եւ չի մասնակցելու այս քառօրեային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։