Հա

Քաղաքական

02/05/2018 - 13:00

Եթէ ՀՀԿ-ի ղեկավարմամբ արտահերթ ընտրութիւններ լինեն, Փաշինեանը կը մասնակցի՞. «Դա կախւած կը լինի մթնոլորտից»

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Այս մասին յայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Այս մասին յայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հարցին, թէ եթէ մայիսի 8-ին կրկին վարչապետ չընտրւի եւ նոր խորհրդարանական ընտրութիւններ անկացւեն ՀՀԿ-ի իշխանութեան պայմաններում, ինքը կը մասնակցի՞, Փաշինեանը պատասխանեց. «Դա կախւած կը լինի մթնոլորտից, որովհետեւ եթէ պրոցեսը այս ծաւալով է ընթանում, մենք ամէն օր իրավիճակի փոփոխութիւն ենք ունենում: Շուտով իրավիճակը կը փոխւի ամէն ժամ»:

Փաշինեանի խօսքով, իրենց մարտավարութիւնը ճնշումը մեծացնելն է մինչեւ իշխանափոխութիւն:

Նա յայտարարեց, որ ոչ մի բախում չի կարող լինել, որովհետեւ իրավիճակը 100 տոկոսով գտնւում է իրենց վերահսկողութեան տակ: «Եթէ անգամ լինեն սադրիչներ, մենք բռնութեանը բռնութեամբ չենք պատասխանելու: Եթէ ինչ-որ անձանց կազմակերպած խմբեր լինեն, առանց բռնութեան վնասազերծում ենք, ոտքերը ձեռքերը ծալում ենք, նստում վրան»:

Հարցին, թէ բացի Ֆելիքս Ցոլակեանից կը լինե՞ն էլի ՀՀԿ-ական պատգամաւորներ, որոնք կը միանան շարժմանը, Փաշինեանն արձագանգեց. «Ինձ դուր չեն գալիս կուլիսային պրոցեսները»:

Աւելի վաղ «news.am»-ը յայտնել էր, որ օրեր առաջ, երբ Փաշինեանին հարցրել էին, թէ պատրաստ կը լինի՞ գնալ արտահերթ ընտրութիւնների, եթէ այդ ընտրութիւնները տեղի ունենան ՀՀԿ-ի իշխանութեան պայմաններում, նա ասել էր, որ ամենայն հաւանականութեամբ ակտիւ բոյկոտի կը դիմեն, կը շրջափակեն ընտրական տեղամասերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։