Հա

Քաղաքական

02/05/2018 - 15:00

ՀՀ նախագահը կոչով դիմել է քաղաքական ուժերին

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը մայիսի 2-ին յայտարարութիւն է տարածել:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը մայիսի 2-ին յայտարարութիւն է տարածել, որում ասւում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երէկ Ազգային ժողովը չկարողացաւ ընտրել երկրի վարչապետ: Խորապէս ցաւում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակւում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ յայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգաւորութեան մասին:

Մեր բոլորի ուշադրութիւնը սեւեռւած է ներգրաււած քաղաքական ուժերի գործողութիւնների վրայ: Կոչ եմ անում առաջիկայ շաբաթւայ ընթացքում շարունակել խորհրդակցութիւնները ճգնաժամից ելք գտնելու ուղղութեամբ, որը կը ծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։