Հա

Քաղաքական

03/05/2018

Նիկոլ Փաշինեանը ՀՅԴ-ի, «Ելք» եւ «Ծառուկեան» դաշինքների անունից կառաջադրւի վարչապետի թեկնածու

Երէկ՝ մայիսի 2-ի երեկոյեան Նիկոլ Փաշինեանը Երեւանի Հանրապետութեան հրապարակում կայացած հանրահաւաքի ժամանակ յայտարարեց, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ` ստանալով նաեւ Դաշնակցութեան աջակցութիւնը։

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 2-ի երեկոյեան Նիկոլ Փաշինեանը Երեւանի Հանրապետութեան հրապարակում կայացած հանրահաւաքի ժամանակ յայտարարեց, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ` ստանալով նաեւ Դաշնակցութեան աջակցութիւնը։ Հաղորդում է «yerkirmedia.am»-ը:

Աւելի վաղ, նա հանդիպել էր նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկեանը յայտնել էր, որ մայիսի 8-ին նախատեսւած ՀՀ վարչապետի ընտրութիւններում կրկին կը քւէարկի Նիկոլ Փաշինեանի թեկնածուի օգտին:

Այսօր արդէն նա երեք խմբակցութիւնների` «Ելք» եւ «Ծառուկեան» դաշինքների ու Դաշնակցութեան անունից առաջադրւելու է վարչապետի թեկնածու։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։