Հա

Քաղաքական

03/05/2018 - 10:30

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Նիկոլ Փաշինեանին փոխանցել է Հայաստանում առկայ քաղաքական ճգնաժամը յաղթահարելու իր պատկերացումները

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն հեռախօսազրոյց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ Նիկոլ Փաշինեանի հետ, որի ընթացքում ողջունել է Հայաստանում արդարութիւն հաստատելուն միտւած առանց բռնութիւնների ժողովրդական շարժումը:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն հեռախօսազրոյց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ Նիկոլ Փաշինեանի հետ, որի ընթացքում ողջունել է Հայաստանում արդարութիւն հաստատելուն միտւած առանց բռնութիւնների ժողովրդական շարժումը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամուլի ծառայութիւնից, Վեհափառ Հայրապետը ողջունել է Նիկոլ Փաշինեանին երկիրը ներկայ ճգնաժամից սահմանադրական ճանապարհով դուրս բերելու փորձերի համար:

Արամ Ա-ն ասել է, որ ներկայ ճգնաժամային իրավիճակի շարունակականութիւնը կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար՝ ցնցելով երկրի պետականութեան հիմքերը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է շուտափոյթ լուծման ճանապարհներ որոնել փոխադարձ հասկացվածութեան եւ հանդուրժողականութեան ոգով՝ ելնելով Հայաստանի Հանրապետութեան ազգային շահից: Վեհափառ Հայրապետը առկայ իրավիճակը յաղթահարելու եւ քաղաքական լուծման իր պատկերացումները փոխանցել է Նիկոլ Փաշինեանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։