Հա

Քաղաքական

06/05/2018

Արմէն Սարգսեան .«Մարդիկ պէտք է գիտակցեն, որ ամէն բան, ինչ նախկինում եղել է, սեւ չէր եւ վաղն ամէն բան սպիտակ չի լինելու»

Բրիտանական «Independent»-ն ընդարձակ յօդւած է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ներկայացրել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ պարբերականի թղթակցի զրոյցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանութեան եւ ցուցարարների միջեւ».- այսպէս է վերնագրել յօդւածը հեղինակաւոր պարբերականը: 

«alikonline.ir» - Բրիտանական «Independent»-ն ընդարձակ յօդւած է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ներկայացրել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ պարբերականի թղթակցի զրոյցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանութեան եւ ցուցարարների միջեւ».- այսպէս է վերնագրել յօդւածը հեղինակաւոր պարբերականը: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

«Որպէս «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մէկը՝ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանն ասում է, որ նա քաղաքական հարցերում յաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնութեանը: Սակայն իր երկրի դրամատիկ յեղափոխութեան կամ ինչպէս ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխութեան» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- գրում է լրատւամիջոցը՝ մէջբերելով նախագահի խօսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ աւելի բարդ են»:

«Independent»-ը նշում է, որ Հայաստանում 2018 թւականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց յետոյ Արմէն Սարգսեանի ղեկավարած նախագահի գրասենեակը ըստ էութեան ոչ քաղաքական բնոյթ ունէր: Լրատւամիջոցը նշում է, որ Միացեալ Թագաւորութիւնում երկար տարիներ որպէս ՀՀ դեսպան աշխատած Սարգսեանին անգամ տրւեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշւի առնելով նրա արարողակարգային պարտականութիւնները: Սակայն Հայաստանում սկսւած զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիօրէն յայտնւեց կենտրոնական կէտում՝ դառնալով կարեւոր միջնորդ:

«Բարդ աշխատանք էր կողմերին մէկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դէպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապէս գրասենեակում նստելով»,- պատմել է ՀՀ նախագահը: «Independent»-ը նշում է, որ ապրիլի 21-ին ցուցարարների մօտ՝ Հանրապետութեան հրապարակ գնալու նախագահի որոշումը շրջադարձային նշանակութիւն ունեցաւ: «Շատերը հրապարակում, այդ թւում եւ Փաշինեանը, կասկածամիտ էին նրա հարցում, քանի որ նրա մէջ տեսնում էին վարչապետի մերձաւոր դաշնակցին: Որոշներն անգամ նրան հասցէին մեղադրանքներ հնչեցրին Բրիտանիայի նախկին քաղաքացիութեան համար: Սակայն Սարգսեանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառութիւն ունեցաւ հրապարակում եւ ցուցարարների առաջնորդի հետ իր յարաբերութիւնները որակեց որպէս «կառուցողական»,- գրում է բրիտանական պարբերականը:

Լրատւամիջոցը նշում է, որ նախագահը խոստացաւ եւ արդէն յաջորդ օրը (ապրիլի 22-ին) կազմակերպեց հանդիպում Նիկոլ Փաշինեանի եւ այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսեանի միջեւ: «Ես շեշտեցի, որ իրադրութիւնը պէտք է լուծում ստանայ երկխօսութեան միջոցով՝ սահմանադրութեան շրջանակում»,- նշել է Արմէն Սարգսեանը: «Independent»-ը գրում է, որ արդէն ապրիլի 22-ին Սարգսեանի եւ Փաշինեանի հանդիպմանը կողմերը չկարողացան գալ ընդհանուր յայտարարի, իսկ ժամեր անց իրադրութիւնն աւելի լարւեց պատգամաւորների եւ շուրջ 2 հարիւր ցուցարարների բերման ենթարկելու պատճառով:

Նախագահ Սարգսեանը «Independent»-ի հետ զրոյցում ասել է, որ դա այն զարգացումը չէր, որը նա ողջունելի կը համարեր: Նախագահ Արմէն Սարգսեանի առաջարկութեամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, վարչապետ Սերժ Սարգսեանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, առաջին փոխվարչապետ Կարէն Կարապետեանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը: Նոյն օրը ազատ արձակւեցին ձերբակալւած պատգամաւորները՝ Նիկոլ Փաշինեանը, Սասուն Միքայէլեանը եւ Արարատ Միրզոյեանը: Ապրիլի 23-ին հրաժարականի մասին յայտարարեց Սերժ Սարգսեանը:

«Մենք բոլորս սովորում ենք, եւ ես պատրաստ եմ նորից ներգրաււել, եթէ իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանութեան ու ցուցարարների միջեւ, եթէ անհրաժեշտ լինի»,- ասել է ՀՀ նախագահը:

Խօսելով Նիկոլ Փաշինեանի մասին՝ Արմէն Սարգսեանը նրան անւանել է «տաղանդաւոր քաղաքական գործիչ»: «Սակայն կառավարութիւնը ղեկավարելը բացարձակապէս տարբերւող մարտահրաէր է: Նա պէտք է պատասխաններ տայ բոլոր հարցերին, որոնք կը հնչեցւեն: Եւ մարդիկ պէտք է գիտակցեն, որ ամէն բան, ինչ նախկինում եղել է, սեւ չէր եւ վաղն ամէն բան սպիտակ չի լինելու»,- նկատել է ՀՀ նախագահը:

Նա համոզմունք է յայտնել, որ Հայաստանում վերջապէս իրադրութիւնը հանդարտւում է՝ յաւելելով. «Մոդելները կրկին դարձել են աւելի կանխատեսելի: Եւ ես հպարտ եմ այդ առնչութեամբ»:

Յարակից լուրեր

  • Լեռնիկ Յովհաննիսեան. «Նախ եւ առաջ պէտք է ունենալ մշակութային քաղաքականութեան հայեցակարգ»
    Լեռնիկ Յովհաննիսեան. «Նախ եւ առաջ պէտք է ունենալ մշակութային քաղաքականութեան հայեցակարգ»

    ԱՀ մշակույթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարի պաշտօնում նշանակւելուց շուրջ մէկ ամիս անց «Ապառաժ»-ը հանդիպել եւ զրուցել է Լեռնիկ Յովհաննիսեանի հետ:

  • Պետական այցով Հայաստանում է Իտալիայի նախագահը
    Պետական այցով Հայաստանում է Իտալիայի նախագահը

    Երէկ՝ յուլիսի 30-ին պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերջիօ Մատարելլան՝ դստեր Լաուրա Մատարելլայի հետ:

  • Արմէն Սարգսեան. «Երկրում պէտք է օրինականութիւն ստեղծւի, որպէսզի երկիրը երկիր դառնայ»
    Արմէն Սարգսեան. «Երկրում պէտք է օրինականութիւն ստեղծւի, որպէսզի երկիրը երկիր դառնայ»

    Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ նախկին իշխանութիւնների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանւել որպէս քաղաքական հալածանք», յայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը:

  • Լրագրողը՝ Արմէն Սարգսեանի մասին. «Միշտ էլ չեմ կարողացել հասկանալ Արամ Սարգսեանին»
    Լրագրողը՝ Արմէն Սարգսեանի մասին. «Միշտ էլ չեմ կարողացել հասկանալ Արամ Սարգսեանին»

    Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու փաստին՝ Վազգէն Սարգսեանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Սարգսեանը գրառում է կատարել եւ նշել. «Աստւած կայ...»:

  • Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը
    Փնտրւում է Հայաստանի Հանրապետութիւնը

    Այս պատմութիւնը ո՛չ Ռոբերտ Քոչարեանի մասին է, ո՛չ Սերժ Սարգսեանի, ո՛չ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ո՛չ Արմէն Սարգսեանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինեանի, որի անունը վերջինն եմ գրում, ոչ թէ որովհետեւ ամենաչսիրւածն է, այլ քանի որ միւսները նախագահ են: Ի դէպ, նախագահը նախկին չի լինում, այսինքն` երբ «Երկիր Մեդիա»-ի եթերում Գեղամ Մանուկեանը Ռոբերտ Քոչարեանին դիմում է՝ պարո՛ն նախագահ, պէտք չէ գունատւել, կատաղութիւնից եղունգները կրծոտել, բարձր հայհոյել, սառը թան խմել… Եթէ մարդը գոնէ մէկ անգամ եղել է նախագահ (դիտմամբ չօգտագործեցի ընտրւել բառը), ուրեմն նա միշտ նախագահ է, ճիշտ` օլիմպիական չեմպիոնների պէս, որոնք նոյնպէս նախկին չեն լինում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։