Հա

Քաղաքական

06/05/2018 - 12:50

Դատախազի յարութիւնը՝ նոյն «գործով»

Լեւոն Տէր-Պետրոսեանի հակադաշնակցական կեցւածքը անյողդողդ է մնացել մէկ քառորդ դարից աւելի. մարդը եղել ու մնում է նւիրեալ հակադաշնակցական:

Լեւոն Տէր-Պետրոսեանի հակադաշնակցական կեցւածքը անյողդողդ է մնացել մէկ քառորդ դարից աւելի. մարդը եղել ու մնում է նւիրեալ հակադաշնակցական:

ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Աղւան Վարդանեանի՝ մանդատից հրաժարւելու սահմանադրականութեան խնդրի շուրջ նւիրեալը մի քանի անառարկելի դատողութիւններ է արել, եւ մինչ ամբողջ հանրութիւնը, հայ ժողովուրդը քաղաքացիական շարժման սկզբում եւ յատկապէս ճակատագրական պահերին սպասման մէջ էր, թէ ահա ասպարէզ կը գայ առաջին նախագահը, եւ նրա դիրքորոշումն ու խօսքը վճռորոշ կը լինեն իրադարձութիւնների զարգացման տւեալ փուլում, մանաւանդ քաղաքական լարւածութիւնն առանց ուժային գործիքների ու մեթոդների լիցքաթափելու առումով, եւ մինչ ժողովուրդն ակնկալում էր, որ ԼՏՊ-ն վերջապէս կը սատարի Հայաստանի՝ իր բնորոշմամբ «թաթար-մոնղոլական բռնապետութիւնը» տապալելու համար անսպասելի յաջողութեան հասած մի խումբ քաղաքական գործիչների՝ իր երբեմնի համախոհների ու գործընկերների, ԼՏՊ-ն ընդամենը ինչ-որ «նուրբ» դատողութիւններ ու դիտողութիւններ է անում Սահմանադրութեան տառի պահպանման, սահմանադրական նորմի տարընթերցման անթոյլատրելիութեան մասին:

Հիմա էլ մեծարգոյ առաջինը դիտարկումներ է անում ՀՅԴ-ՀՀ Սահմանադրութիւն «փոխառնչութիւններում» վերջինիս անհերքելի գերակայութեան վերաբերեալ եւ անսպասելի մանրախնդրութեամբ (որ պուճուր վրեէժխնդրութեան երեւոյթ ունի), հակադարձում է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի՝ խնդրոյ առարկայի շուրջ արած մեկնաբանութիւններին: Տպաւորութիւն է, թէ այսօր-վաղը հեռուստաեթերում, թեւերը քշտած, նախկին նախագահը դատախազական իր պատւազուրկ, քառորդդարեայ հնութեան թիկնոցն է հագնելու՝ մէկ անգամ էլ փակելու ՀՅԴ կառոյց ու գրասենեակ, եթեր ու լրատւամիջոց:

Եւ հիմա սկսել է նրանից, որ իր անմատչելի ամրոցից անսխալականի անդրդւելիութեամբ «փակում» է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորի բերանը /որ յետոյ նրան մեղադրեն հակասահմանադրական կեցւածքի համար/, «փակում» է խմբակցութեան բերանը:

Յ. Գ. Հայերս խիստ համախոհ մարդկանց գործակցութեան մասին ասացւածք ունենք՝ ոնց որ իրար բերան թքած լինեն…

Մնում է պարզել՝ ո՛վ է ում բերանը սկզբում թքել:

ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆ

«yerkir.am»

 

«yerkir.am» - Նշենք, որ մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում Աղւան Վարդանեանի ելոյթի հետ կապւած ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի մեկնաբանութեանն անդրադառնալով, Լեւոն Տէր-Պետրոսեանը մասնաւորապէս ասել էր. «...Այսինքն, Սահմանադրութիւնը` սահմանադրութիւն, բայց իրենց համար դա որեւէ նշանակութիւն չունի, քանի որ սա Դաշնակցութիւնն է, որն առաջնորդւում է ոչ թէ Սահմանադրութեամբ, այլ սեփական աւանդոյթով եւ կանոնադրութեամբ:

Մի խօսքով, Դաշնակցութեան համար իրենց աւանդոյթն ու կանոնադրութիւնը վեր է Հայաստանի Սահմանադրութիւնից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մէկը հէնց ինքն է եղել ու այդ Սահմանադրութեամբ հաստատւած ընթացակարգով յայտնւել Ազգային Ժողովում: Աւելի պարզ ասած` Դաշնակցութիւնը թքած ունի Հայաստանի Սահմանադրութեան վրայ: Ի դէպ, նոյնը վերաբերում է նաեւ Հանրապետական կուսակցութեանը` իր պատգամաւորներին հրաժարական պարտադրելու նոյնօրինակ վարքի պատճառով»:

Յիշեցնենք, որ նախօրէին Արմէն Ռուսատմեանը խօսելով Աղւան վարդանեանի՝ պատգամաւորական մանդատից հրաժարւելու մասին որոշմանն ասել էր. «Մենք ունենք մեր աւանդոյթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամաւորն ինքը հրաժարւում է: Սա Դաշնակցութիւնն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ: Այս կուսակցութիւնից այնքան մեծեր են հեռացւել»:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ
    Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ

    Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն աւելի զայրացկոտ բնոյթով եմ հանդէս գալիս, երբ դիպչում են ազգային արժէքներին, Դաշնակցութեանը դիպչելը նոյնպէս այդ կոնտեքստում եմ տեսնում. երէկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։