Հա

Քաղաքական

06/05/2018 - 14:40

Իշխանութեան համար պայքարը նոր է սկսւելու, ու այդ պայքարում վարչապետի պաշտօն ունենալը կարեւոր, բայց ոչ պարտադիր վճռորոշ գործօն է

Մարդիկ կան, էդ թւում ընկերներիս մէջ, որոնք էս ընթացքում այս կամ այն փուլից սկսած՝ անվերապահօրէն աջակցել են Նիկոլին, իսկ հիմա էլ գրում են, թէ բա հեսա Նիկոլը դառնայ վարչապետ, մենք նորից ընդդիմութիւն ենք դառնալու, էս անգամ Նիկոլենց: Ա՛խ, թէ կեանքն ու քաղաքականութիւնն այդքան հեշտ լինէր, էդքան ֆորմալ կանոններով խաղ լինէր: Գուցէ շատերդ մի քիչ նեղւէք կամ տարօրինակ համարէք էս գրածս, բայց շատ բան կայ առարկելու նման դիրքորոշմանը, ես կը փորձեմ քիչը գրել: 

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

Մարդիկ կան, էդ թւում ընկերներիս մէջ, որոնք էս ընթացքում այս կամ այն փուլից սկսած՝ անվերապահօրէն աջակցել են Նիկոլին, իսկ հիմա էլ գրում են, թէ բա հեսա Նիկոլը դառնայ վարչապետ, մենք նորից ընդդիմութիւն ենք դառնալու, էս անգամ Նիկոլենց: Ա՛խ, թէ կեանքն ու քաղաքականութիւնն այդքան հեշտ լինէր, էդքան ֆորմալ կանոններով խաղ լինէր: Գուցէ շատերդ մի քիչ նեղւէք կամ տարօրինակ համարէք էս գրածս, բայց շատ բան կայ առարկելու նման դիրքորոշմանը, ես կը փորձեմ քիչը գրել: 

  1. Իշխանամէտ թէ ընդդիմադիր դիրք ունենալը, եթէ դրա մէջ կայ որեւէ իմաստ՝ բացի պոզայից, չի կարող նախապէս յայտնի լինել: Դա պէտք է բխի իրավիճակից: 
  2. Դուք, անվերապահօրէն աջակցելով եղած Շարժմանը, թէկուզ ձեր համեստ չափով, բայց պատասխանատւութիւն էք վերցրել դրա համար: Այն, ինչ կայ եւ լինելու է նաեւ ձեր դիրքորոշման ու գործողութեան արդիւնքն է: Չէք կարա դա մի րոպէում բրախէք, ու ասէք, դէ վերջ մենք հիմա ընդդիմութիւն ենք: Ինչի՞ն: Ձեր իսկ ջանքերով ստեղծածին: Խաղի մէջ մտնելով՝ խաղի կէսից չեն թռնում: 
  3. Դուք գոնէ պատկերացնո՞ւմ էք հիմա ինչի առջեւ են կանգնելու ձեր իսկ ջանքերով ու պահանջով իշխանութեան եկած Նիկոլն ու իր թիմը: Ռեալ պատկերացրէք, ոչ թէ սիրուն խօսքերով: Քանդւել է հին համակարգի մի մասը միայն՝ դրա քաղաքական վերնայարկն, այն էլ ոչ ամբողջութեամբ (եթէ կարծում էք, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսեանն անէանալու են քաղաքականութիւնից, կամ որ ժողովորդի անեծքներն ի զօրու են քաղաքական կազմակերպութիւն վերացնել.....դէ լաւ բան չասեմ): Էդ քաղաքական վերնայարկի մի մասը քանդել հնարաւոր եղաւ միայն կամա/ակամայ դաշինքի մէջ մտնելով համակարգի այլ ուժերի հետ: Քաղաքական վերնայարկը վատն էր, թէ լաւ, բայց որոշակի հաւասարակշռող, զսպող ուժ էր: Էն, որ ասում էիք օլիգարխիա եւ այլն, բայց օլիգարխիա Հայաստանում չի եղել, այ հիմա կարող ա լինել, որովհետեւ զսպող ուժը շարքից հանել ենք: 
    Իշխանութեան համար պայքարը նոր է սկսւելու, ու այդ պայքարում վարչապետի պաշտօն ունենալը կարեւոր, բայց ոչ պարտադիր, վճռորոշ գործօն է: Այդ պայքարին մասնակցելու են բոլոր ձեզ յայտնի ու անյայտ ուժերը: Պարտադիր չի՝ այստեղ նպատակը լինի հէնց իշխանութիւն վերցնելը, բայց ազդեցութեան մեծացման համար պայքարելու են բոլորն ու առանց կանոնների: 
    Էնքան հետաքրքիր է, թէ այդ ապագայ բարդ, անկանոն ու խճճւած կոմբինացիաներում, ինչպէ՞ս էք նախապէս կողմնորոշւել ձեր ընդդիմութեամբ, եւ ո՞ւմ էք կամայ թէ ակամայ դրանով օգնելու «գժուկներ»: 
  4. Որքան էլ ուզենաք պատկերացնել, թէ յեղափոխութիւնը հնդկական կինօ էր, որն իրացւել է մէկ մարդու ջանքերով, կարճ ժամանակում, բայց իրականում յեղափոխութիւնը իրավիճակային միաւորում էր մի քանի եւ ընդհանուր առմամբ տարբեր շահերով խմբերի, որոնց մի մասը սկսել է գործել էս ուղղութեամբ դեռ 2016-ի ապրիլ-մայիսից: Էս խմբերին միաւորել է իրավիճակային նպատակը, բայց դրա իրագործումից յետոյ, աստիճանաբար սկսւելու է նաեւ սրանց միջեւ պայքարը, որը խառնւելու է նախորդ կէտի պայքարի հետ: Սրանո՞ւմ էլ էք նախապէս կողմնորոշւել: 
  5. Շատերին թւում է, թէ խնդիրը պարզ է: Արտահերթ ընտրութիւններ, որոնք կը լինեն ազատեւ արդար ու էդ դէպքում՝ պայծառ ապագայ, կամ գոնէ դրա սկիզբ: Բոլորս ենք մեղաւոր, որ մարդկանց մէջ ստեղծել ենք նման պատրանքային, ֆորմալիստական վերաբերմունք քաղաքականութեան նկատմամբ: Ազատ ընտրութիւննե՞ր: Եթէ դրանցում չի յաղթում Նիկոլի գլխաւորած ցուցակը, ապա ի՞նչ ուրիշ ուժեր կան: Ոչ թէ մեր երազանքներում, այլ ռեալ: Դէ թւարկէք հերթով ձեր իմացած քաղաքական ուժերը: Հա, դէ, կասէք՝ նորերը կը գան: Հա, բա ոնց: Ո՞ւմ փողով, ո՞ւմ, կը ներէք, քամակո՞վ, ի՞նչ քաղաքական կապիտալով: Դուք իրո՞ք ուզում էք յանձնել երկիրը եղած քաղաքական ուժերի՞ն: Որ իրանք, թէկուզ, աշխարհի ամենաազատ մրցակցութեան պայմաններում կիսեն իրենց միջեւ քաղաքական ազդեցութիւնը: Really?
  6. Ոչ թէ ազատ ու արդար ընտրութիւններն են էս պահի թիւ մէկ խնդիրը կամ խնդրի լուծումը, այլ թիւ մէկ խնդիրը յեղափոխութեան ինստիտուցիոնալացումն է, այսինքն ուժեղ քաղաքական կառոյցի ստեղծումը, որը կը կարողանայ հենարան լինել նոր իշխանութեանը՝ սպասւելիք դաժան պայքարում: Սա է ռեալ քաղաքական խնդիրը, ոչ թէ երկար ականջներով նապաստակը: Որովհետեւ եթէ հին համակարգը ձեր/մեր կարծիքով վատ էր անում իրա գործը, ապա եթէ նորը չվերածւի ռեալ քաղաքական վերնայարկի, կիմանանք, թէ վատից վատը ոնց է լինում: 

«Hetq.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։