Հա

Քաղաքական

07/05/2018 - 14:40

Նիկոլ Փաշինեան. «Նոր կառավարութիւնում օլիգարխներ չեն լինի»

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի հետ: Հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Փաշինեանը յայտարարել է, որ աշխատանքային քննարկում են ունեցել:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի հետ: Հանդիպումից յետոյ լրագրողների հետ զրոյցում Փաշինեանը յայտարարել է, որ աշխատանքային քննարկում են ունեցել: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

«Իրադարձութիւնների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,- յայտարարել է Փաշինեանը:

Անդրադառնալով փոխվարչապետի պաշտօնի համար Խաչատուր Սուքիասեանի անւան շրջանառւելու հարցին՝ Փաշինեանն ասել է. «Ես կարող եմ հաւաստիացնել, որ կառավարութեան մէջ օլիգարխներ չեն լինի»:

Հարցին` Մարտի 1-ի դէպքով էլ հաշւեյարդարներ չեն լինի նա շեշտել է, որ արդէն ասել է, թէ ոչ մի հարցով չի լինելու հաշւեյարդար: Նա յաւելեց, որ «խաղի կանոնները» պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականութիւնն է: Հարցին` իսկ քննութիւններ լինելու են, նա արձագանգեց, որ հանրութիւնը կը ստանայ իր բոլոր հարցերի պատասխանները:

«Այն մթնոլորտը, որ այսօր կայ ՀՀ-ում, չպիտի խաթարւի, բայց դա չպիտի նշանակի, որ խնդիրները՝ օրէնքի առաջ բոլորի հաւասարութեան, չեն լուծւելու»:

ՀՀ վարչապետի թեկնածուն յիշեցրել է իր յայտնի յայտարարութիւնը, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։