Հա

Քաղաքական

08/05/2018 - 10:00

Դաւիթ Բաբայեան. «Շուշիի վերականգնումն ընթանում է, այն կերպարանափոխւել է, անհամեմատելի է 15-20 տարի առաջւայ հետ»

Մայիսի 9-ի եռատօնը մեր ամենանւիրական տօներից մէկն է եւ խորհրդանշում է կարեւոր յաղթանակներ մի շարք սերունդների համար: Այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը։ 

«alikonline.ir» - Մայիսի 9-ի եռատօնը մեր ամենանւիրական տօներից մէկն է եւ խորհրդանշում է կարեւոր յաղթանակներ մի շարք սերունդների համար: Այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Շուշիի ազատագրումը նորանկախ պատմութեան առաջին եւ կարեւորագոյն յաղթանակներից մէկն էր, պատմական արդարութեան վերականգնում էր եւ վերադարձեց մեր հաւատը սեփական ուժերի նկատմամբ»,- ասաց նա:

Դաւիթ Բաբայեանն ասաց, որ այս տարին յոբելեանական չէ, դրա համար մեծ միջոցառումներ, շքերթներ նախատեսւած չեն, այլ լինելու են աւանդական միջոցառումներ:

Նա յաղթանակի ձեռքբերման հարցում կարեւորեց ժողովրդի մարտական ոգին եւ նշեց, որ 2016 թւականի ապրիլին ներկայիս երիտասարդ սերունդը եւս ապացուցեց, որ ունի այդ մարտական ոգին: Ըստ նրա՝ յաղթանակի ամենալաւ գնահատականը մեր երկու պետութիւններն են:

«Շուշիի վերականգնումը ընթանում է: Շուշին շատ տուժել է պատերազմի ժամանակ եւ շատ բարդ է վերականգնումը մի երկրի համար, որի 60-70 տոկոսը աւերւած էր պատերազմից, եւ Շուշիի վերականգնման համար ձեռնամուխ է եղել ողջ հայութիւնը: Շուշին հիմա կերպարանափոխւել է, անհամեմատելի է 20-15 տարի առաջւայ հետ»,- ասաց նա եւ նշեց, որ Շուշիում գործում են ուսումնական հաստատութիւններ, թանգարաններ եւ կարծում է, որ աւելի մեծ ներուժ ունի այդ քաղաքը: Նա յոյս յայտնեց Շուշիում կը լինի համահայկական համալսարան:

Դավւիթ Բաբայեանը նշեց, որ քաղաքի հրատապ խնդիրներից է ջրամատակարարումը, թէեւ մեծ մասը լուծւել է, աշխատատեղերի խնդիր կայ, բայց աւելացրեց, որ դրանք այն խնդիրներն են, որ ցանկացած քաղաքում կարող են լինել:

Արցախի մամուլի քարտուղարն անդրադարձաւ նաեւ Երկրորդ աշխարհամարտին եւ նշեց, որ տարբեր ճակատներում աւելի քան 600 հազար հայ է մարտնչել, որից կէսը չի վերադարձել:

«Արցախն ընդհանրապէս աշխարհի մասշտաբով առաջին տեղն է գրաւում մոբիլիզացիայի քանակութեամբ, քանի որ բնակչութեան մէկ երրորդը մեկնել է ռազմաճակատ. նոյնիսկ Խորհրդային միութիւնը, Գերմանիան այդքան մեծ տոկոսով զօրահաւաք չեն կատարել, ինչպէս Արցախում»,- ասաց նա եւ նշեց, որ մարտական փառքի շքանշաններով եւս առաջին տեղն է գրաւում Արցախը:

Դաւիթ Բաբայեանը կարեւորեց նաեւ Պաշպանութեան բանակի ստեղծումը, որը մեր անվտանգութեան հիմնական երաշխաւորն է:

Նշենք, որ 1945 թ.-ին Հայրենական մեծ պատերազմում յաղթեց Խորհրդային միութիւնը, 1992 թ.-ին գրանցւեց Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման յաղթանակը, որին էլ յաջորդեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի ստեղծումը:

Յարակից լուրեր

  • Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը
    Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը

    Արցախն, այսպէս, թէ այնպէս, կայ բանակցութիւններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցութեան գնալը Արցախի իշխանութիւնների հետ խօսում են եւ վերադառնալուց յետոյ, նորից խօսում են:

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Յիմարների համաձայնութիւն. Հայ Դատի սուր արձագանգը` Արցախի հարցով ձեռք բերւած «համաձայնութեանը»
    Յիմարների համաձայնութիւն. Հայ Դատի սուր արձագանգը` Արցախի հարցով ձեռք բերւած «համաձայնութեանը»

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրիւ Շոֆէրը (ԱՄՆ) յունւարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի միջեւ տեղի ունեցած հանդիպումից յետոյ հանդէս էին եկել յայտարարութեամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։