Հա

Քաղաքական

08/05/2018

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յատուկ նիստը

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի յայտարարութեամբ մեկնարկել է Ազգային ժողովի յատուկ նիստը, որի ժամանակ քննարկւելու է Հայաստանի վարչապետի ընտրութեան հարցը։ Խորհրդարանականները ծափողջոյններով շնորհաւորել են Շուշիի ազատագրամն 26-րդ տարեդարձը:

«alikonline.ir» - Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի յայտարարութեամբ մեկնարկել է Ազգային ժողովի յատուկ նիստը, որի ժամանակ քննարկւելու է Հայաստանի վարչապետի ընտրութեան հարցը։ Խորհրդարանականները ծափողջոյններով շնորհաւորել են Շուշիի ազատագրամն 26-րդ տարեդարձը:

ՀՀ ԱԺ «Ելք», «Ծառուկեան» եւ «ՀՅԴ» խմբակցութիւնների կողմից 41 ստորագրութեամբ առաջադրւել է Նիկոլ Փաշինեանի թեկնածութիւնը, ով միակ թեկնածուն է:

ՀՀ ԱԺ նիստին լրագրողների համար յատկացւած սենեակից հետեւում է նաեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը։

Յիշեցնենք, որ ԱԺ-ում մեծամասնութիւն կազմող՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն» խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը յայտարարել էր, որ ՀՀԿ-ն կօժանդակի բաւարար ձայների քանակով, որ ամսի 8-ին Հայաստանն ունենայ վարչապետ:

Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն յայտարարութիւն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութիւնը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրւած վարչապետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրւած թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամաւոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բաւարար է 53 ձայնը:

Վարչապետի պաշտօնում առաջադրւած միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը, մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացաւ բաւարար թւով ձայներ. նրա օգտին քւէարկեց 45, դէմ՝ 56 պատգամաւոր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։