Հա

Քաղաքական

12/05/2018 - 13:00

Դաւիթ Բաբայեան. «1994 թ-ին մայիսին ուժի մէջ մտած հրադադարի պայմանագիրը կարեւոր դեր ունեցաւ կայունութեան հաստատման համար»

1994 թւականի մայիսին ուժի մէջ մտած ռազմական գործողութիւնների դադարեցման մասին անժամկէտ համաձայնագիրը խաղաղ բանակցութիւնների հիմք դրեց եւ պայմաններ ստեղծեց միջնորդների գործունէութեան համար: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - 1994 թւականի մայիսին ուժի մէջ մտած ռազմական գործողութիւնների դադարեցման մասին անժամկէտ համաձայնագիրը խաղաղ բանակցութիւնների հիմք դրեց եւ պայմաններ ստեղծեց միջնորդների գործունէութեան համար: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

«1994 թ-ի մայիսի 12-ին, ուժի մէջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ ստորագրւած կրակի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին անժամկէտ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպէս նաեւ 1995 թ․ փետրւարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքոյ ստորագրւած հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարեւոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցութիւնների հիմք դրեց եւ պայմաններ ստեղծեց միջնորդների գործունէութեան համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարութիւն ունեցաւ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի»,- ասաց Դաւիթ Բաբայեանը:

Նրա խօսքով, այն շատ կարեւոր դերակատարութիւն ունեցաւ տարածաշրջանում կայունութեան հաստատման համար: Դաւիթ Բաբայեանը նշեց, որ այդ պայմանագրով տասնեակ հազարաւոր կեանքեր փրկւեցից, որովհետեւ պարզ չէր, թէ ինչ կի լինէր, եթէ այդ պայմանագիրը չկնքւէր: Այդ պայմանագիրն Ադրբեջանի համար նոյնպէս խաղաց կարեւոր դերակատարութիւն, որովհետեւ, ըստ Դաւիթ Բաբայեանի, 1994 թւականին Ադրբեջանը լիարժէք կոլապսի առջեւ էր կանգնած, եթէ պայմանագիրը չկնքւէր, միգուցէ եւ չլինէր այսօրւայ Ադրբեջանը՝ որպէս պետութիւն:

«Բայց մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը  կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանութիւններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանւի եւ հետագայում լինի համապարփակ կարգաւորում Ադրբեջանի եւ Արցախի միջեւ: Ճանաչւի Արցախի Հանրապետութիւնը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրօշն են ծածանելու, մենք կարող ենք շէնք տալ դեսպանատան համար, եւ թող դրօշը ծածանեն, այլ ոչ թէ աննորմալ գաղափարներով հանդէս գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով»,- ասաց նա:

Դաւիթ Բաբայեանի խօսքով, այդ պայմանագիրը գրեթէ անխափան գործել է 22 տարի, այնուհետեւ 2016 թւականի ապրիլին, փաստօրէն, մի քանի օրով դադարել է գոյութիւն ունենալուց, որովհետեւ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ:

«Օրեր անց կրկին ուժի մէջ է մտել, որովհետեւ այդ պայմանագիրն անժամկէտ է եւ առանց որեւէ նախապայմանների է: Ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Ադրբեջանը փորձում էր ստւեր գցել այդ փաստաթղթի վրայ, իսկ միջնորդները, միջազգային հանրութիւնը ընդգծեցին դրա կարեւորութիւնը: Այդ պայմանագիրը նաեւ համաշխարհային ուժային կենտրոնների շահերից է բխում»,- յաւելեց Դաւիթ Բաբայեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։