Հա

Քաղաքական

13/05/2018 - 08:50

ՀՀ նոր կառավարութեան կազմն ամբողջացւեց

ՀՀ նոր կառավարութեան կազմն ամբողջացւեց: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկութիւնը` համաձայն ՀՀ Սահմանադրութեան 150-րդ յօդւածի. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակւել են նոր նախարարներ:

«alikonline.ir» - ՀՀ նոր կառավարութեան կազմն ամբողջացւեց: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկութիւնը` համաձայն ՀՀ Սահմանադրութեան 150-րդ յօդւածի. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակւել են նոր նախարարներ:

Փոխվարչապետ է նշանակւել Մհեր Գրիգորեանը, ԱԳ նախարար՝ Զոհրաբ Մնացականեանը, էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորեանը, բնապահպանութեան նախարար՝ Էրիկ Գրիգորեանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար՝ Աշոտ Յակոբեանը, սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար՝ Լեւոն Վահրադեանը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Հրաչեայ Ռոստոմեանը, մշակոյթի նախարար՝ Լիլիթ Մակունցը, գիւղատնտեսութեան նախարար՝ Արթուր Խաչատրեանը, առողջապահութեան նախարար՝ Արսէն Թորոսեանը, արդարադատութեան նախարար՝ Արտակ Զէյնալեանը, սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար՝ Մանէ Թանդիլեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։