Հա

Քաղաքական

14/05/2018

ՀՀ վարչապետը հեռախօսազրոյց է ունեցել նախագահ Ռոհանիի հետ

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

«alikonline.ir» - Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

Դոկտ. Ռոհանին շնորհաւորել է Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետ ընտրւելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ այդ պատասխանատու պաշտօնում:

Նիկոլ Փաշինեանը եւ Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական յարաբերութիւններին եւ համագործակցութեանը վերաբերող, ինչպէս նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերեալ։ Այդ համատեքստում կողմերը յոյս են յայտնել, որ հնարաւոր կը լինի բանակցութիւնների արդիւնքում հասնել ստեղծւած իրավիճակի կարգաւորմանը:

Կողմերը կարեւորւել են բոլոր ոլորտներում փոխշահաւէտ գործընկերութեան առաւել խորացման, ինչպէս նաեւ ընթացիկ համատեղ ծրագրերի արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտութիւնը՝ առաւելագոյնս օգտագործելով առկայ ողջ ներուժը։

Հեռախօսազրոյցի ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու Հասան Ռոհանին պայմանաւորւածութիւն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկայ հանդիպումների ծրագրերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։