Հա

Քաղաքական

15/05/2018

ՀՀ վարչապետ. «Նոր կառավարութեան ծրագիրն արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխութիւն չի նախատեսում»

Հայաստանը տրամադրւած է շարունակել ակտիւ փոխգործակցութիւնը ԵԱՏՄ գործընկերների հետ:  Ինչպէս հաղորդում է «yerkirmedia.am»-ը՝ այս մասին երէկ՝ մայիսի 14-ին ռուսական Սոչի քաղաքում կայացած ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի լայն կազմով նիստի ժամանակ յայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«alikonline.ir»- Հայաստանը տրամադրւած է շարունակել ակտիւ փոխգործակցութիւնը ԵԱՏՄ գործընկերների հետ:  Ինչպէս հաղորդում է «yerkirmedia.am»-ը՝ այս մասին երէկ՝ մայիսի 14-ին ռուսական Սոչի քաղաքում կայացած ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի լայն կազմով նիստի ժամանակ յայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Նա յիշեցրել է, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանութեան խաղաղ փոփոխութիւն, նոր ձեւաւորւած կառավարութեան ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխութիւն: «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետութեան ստանձնած միջազգային պարտաւորութիւններին լիակատար յանձնառութիւնը, այդ թւում՝ Եւրասիական տնտեսական միութեան շրջանակում»,- ասել է Նիկոլ Փաշինեանը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ կապւած հայ հասարակութիւնում առկայ դիսկուրսը պայմանաւորւած է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դէպի նոր ընդհանուր կարգաւորիչ մեխանիզմների, ինչպէս նաեւ տարբեր խոչընդոտների առկայութիւնը դեռեւս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապէս կոնկրետ եւ շոշափելի արդիւնքներ ստանալու ակնկալիքները։

«Կարծում եմ՝ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը եւ ամէն օր տեսանելի արդիւնքների հասնելու հետեւողականութիւնը կարող են կրճատել նման քննարկումների ծաւալը: Հայաստանը շահագրգռւած է դրանում եւ ելնում է նրանից, որ, նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել առեւտրատնտեսական համագործակցութեան աճ, շեշտը դնել բարձր եւ նոր տեխնոլոգիաների վրայ, գործնականում ապահովել հաւասար պայմաններ տնտեսւարող սուբիեկտների համար, գտնել հանգոյցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կեանքի որակի վրայ: Ի վերջոյ, եթէ տնտեսական ակտիւութեան ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացւում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածւում են վիճակագրութեան»,- յաւելել է ՀՀ վարչապետը։

Յարակից լուրեր

  • «Նոր Հայաստանի» ուղին՝ «Սիրոյ եւ համերաշխութեան» արահետով...
    «Նոր Հայաստանի» ուղին՝ «Սիրոյ եւ համերաշխութեան» արահետով...

    Վաղը, օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած համաժողովրդական համախմբումը, անշուշտ, վերածնելու է այն զօրեղ ու խրախուսիչ ապրումները, որոնք ճաշակեց ինչպէս ՀՀ ողջ ժողովուրդը, նոյնպէս էլ Սփիւռքի եւ արտերկրի հայութիւնը, սրանից հարիւր օր առաջ… Համախմբում, որն, ինչպէս վարչապետն է յայտարարել, նպատակ ունի ժողովրդի սեփականութիւնը դարձնել «Թաւշեայ յեղափոխութեան» անցած 100 օրերն ու դրա հիմքում ընկած՝ գալիք նպատակային քայլերը:

  • Երբ հարեւանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խօսելու բան ունեն
    Երբ հարեւանը պատժամիջոցների տակ է. Հայաստաննն ու Իրանը խօսելու բան ունեն

    Իրանի նախագահ Ռոհանին վերջերս էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցելելու հրաւէր է փոխանցել։ Հաշւի առնելով երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները` երկու երկրների առաջնորդները քննարկելու բան ունեն ու կարող են պայմանաւորւածութիւնների հասնել։ 

  • Ռեզա Արդաքանիան. «Հայաստանը պատուհան՝ դէպի ԵԱՏՄ շուկայ»
    Ռեզա Արդաքանիան. «Հայաստանը պատուհան՝ դէպի ԵԱՏՄ շուկայ»

    Իրանը Հայաստանը դիտարկում է որպէս պատուհան՝ դէպի Եւրասիական տնտեսական միութեան 180 մլն.-անոց շուկայ: Այս մասին Երեւանում երէկ` oգոստոսի 13-ին տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ յայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

  • Քաղաքագէտ. «Փաշինեանի այցն Իրան կը լինի աւելին, քան ծանօթութիւնն է»
    Քաղաքագէտ. «Փաշինեանի այցն Իրան կը լինի աւելին, քան ծանօթութիւնն է»

    «Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարեւոր հարց կայ»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

  • Սոցցանցային ծանծաղամտութիւնը եւ հայ մամուլը
    Սոցցանցային ծանծաղամտութիւնը եւ հայ մամուլը

    Դժւար է բառերով նկարագրել այն վայնասունը, որ բարձրացաւ սոցիալական ցանցերում, ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնից յետոյ, կապւած մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու հետ:

    ՀՅԴ-ն նշել էր` տեղի ունեցածը մտահոգիչ է եւ քաղաքաքական հետապնդման տպաւորութիւն է թողնում: Սա բաւական էր, որ Նիկոլ Փաշինեանի եւ յեղափոխութեան ճակատագրով «մտահոգ» հորդաները միաբերան աղաղակեն, որ ՀՅԴ-ն, ներկայացւած լինլով Նիկոլ Փաշինեանի կառավարութեան մէջ, ըստ էութեան, դէմ է գնում իշխանութիւններին եւ պաշտպանում «մարտի 1-ի յանցագործ» Ռոբերտ Քոչարեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։