Հա

Քաղաքական

16/05/2018 - 11:20

Արծւիկ Մինասեան. «Կը ներկայացնենք տնտեսական բլոկի ծրագիրը, յեղափոխական մօտեցումներ կը լինեն»

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնում վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերահաստատեց իր յայտարարութիւնը, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Նա նշեց, որ հետեւողական աշխատանք է պէտք կատարել, որ դրանք դադարեն գոյութիւն ունենալ: 

«alikonline.ir» - ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութիւնում վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերահաստատեց իր յայտարարութիւնը, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Նա նշեց, որ հետեւողական աշխատանք է պէտք կատարել, որ դրանք դադարեն գոյութիւն ունենալ: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

«Ես չափազանց մեծ գոհունակութեամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտն ադեկվատ է արձագանգում մեր քաղաքական յայտարարութիւններին։ Որքանով ինձ հասել են տեղեկութիւններ եւ զեկուցել են, մայիսի 8-ից յետոյ մեր տնտեսութիւնը ոչ միայն նեգատիւ ազդակներ չի ցուցաբերում, այլեւ ցուցաբերում է դրական ազդակներ, դա կարծում եմ կապւած է առկայ լաւատեսական մթնոլորտի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինեանը:

Վարչապետի խօսքով՝ պէտք է ակնկալել նաեւ զբօսաշրջութեան ծաւալների մեծացում, քանի որ միջազգային մամուլում Հայաստանը ներկայացւում է հիմնականում դրական շեշտադրումներով: «Մարդիկ լայնօրէն հետաքրքրւած են Հայաստանով ու յուսով եմ, որ դա կը վերափոխւի կոնկրետ գործողութեան ու նրանք կը որոշեն գալ Հայաստան՝ տեսնելու, թէ դա ինչ երկիր է»,- ասաց Նիկոլ Փաշինեանը:

Նա շնորհակալութիւն յայտնեց Սուրէն Կարայեանին կատարած աշխատանքի համար՝ յոյս յայտնելով, որ նա նորանշանակ նախարարին ու կառավարութեանը կը փոխանցի իր ձեռք բերած գիտելիքները՝ կապւած այս կամ այն ծրագրերի հետ: «Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել նախարարութեան աշխատակիցներին արդիւնաւէտ աշխատանքի համար, թիմը շատ պրոֆեսիոնալ է: Պարոն Մինասեանը նոր մարդ չէ համակարգում, մեծ յոյս կայ, որ ծրագրերը բնականոն հունով կընթանան»,- ասաց Սուրէն Կարայեանը՝ յաւելելով, որ ցանկացած պահի կօժանդակի:

Նորանշանակ նախարար Արծւիկ Մինասեանը շեշտեց, որ վարչապետի կողմից մատնանշւած հիմնախնդիրները լինելու են իրենց գերատեսչութեան ծրագրային առաջնահերթութիւններն ու ամենօրեայ գործունէութեան հիմքում: «Հակամենաշնորհային քաղաքականութիւնը որպէս կենտրոնական քաղաքականութեան մաս կը լինի ամենօրեայ ու ամէն ծրագրային մօտեցումների մէջ: Մեզ սպասւում է թէժ ու լաւ շրջան, մենք առաջիկայում կը ներկայացնենք տնտեսական բլոկի ծրագիրը, այնտեղ յեղափոխական մօտեցումներ կը լինեն, կը խնդրենք, որ աջակցութիւնը լինի ամբողջական»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։