Հա

Քաղաքական

20/05/2018 - 14:20

Շաւարշ Քոչարեան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն առնւազն նոր իշխանութեան, արտաքին գործերի նոր նախարարի հետ ծանօթանալու»

Կը դժւարանամ ասել, թէ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ամենաբարձր մակարդակով բանակցութիւններ երբ կը լինեն: 

«alikonline.ir» - Կը դժւարանամ ասել, թէ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ամենաբարձր մակարդակով բանակցութիւններ երբ կը լինեն:

«Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

«Յաջորդ ամիս համանախագահները կայցելեն Հայաստան: Իսկ մնացածը՝ դժւարանում եմ ասել»,- ասաց Քոչարեանը:

Թէ ինչ օրակարգով են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կոնկրետ ինչ հարցեր քննարկելու, Քոչարեանը չպատասխանեց: Նա միայն ասաց, որ «Հայաստանում իշխանութիւն է փոխւել, արտաքին գործերի նախարար է փոխւել եւ առնւազն գալիս են ծանօթանալու նրանց հետ»:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնները նախագահների մակարդակով վերջին անգամ հանդիպել էին 2017 թ.-ի հոկտեմբերին՝ Ժնեւում: Այդ ժամանակ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել հանդիպել եւս մէկ անգամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։