Հա

Քաղաքական

27/05/2018 - 11:10

Արցախեան բանակցութիւնները «թափահարւում» են. ի՞նչ քայլեր կանի Բաքուն

Հայաստանեան վերջին իրադարձութիւններով պայմանաւորւած` առայժմ անյայտ է ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի ճակատագիրը։ Հասկանալի է, որ բանակցութիւնները կը վերականգնւեն, բայց անհասկանալի է` երբ։ 

«alikonline.ir» - Հայաստանեան վերջին իրադարձութիւններով պայմանաւորւած` առայժմ անյայտ է ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի ճակատագիրը։ Հասկանալի է, որ բանակցութիւնները կը վերականգնւեն, բայց անհասկանալի է` երբ։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Կողմերից մէկը չափազանց կտրուկ քայլերի չի դիմի` քաջ գիտակցելով դրանց հետեւանքների աննկարագրելի ծանրութիւնը, իսկ երկրորդ կողմին կտրուկ գործողութիւններ պարզապէս պէտք չեն։ Յայտնի վերլուծաբան, բրիտանացի Թոմաս դէ Վաալն արձագանգել է նորընտիր վարչապետի ներկայացրած նոր մօտեցումներին` նշելով, որ անկման մէջ գտնւող ղարաբաղեան բանակցային գործընթացը թափահարման կարիք ունի, բայց ոչ ուժեղ։

Ադրբեջանում ասում են, թէ իբր Թրամփը պետական տօնի կապակցութեամբ հեռագրով Ալիեւին շնորհաւորելիս կարծիք է յայտնել, որ առաջիկայ ամիսներին հակամարտութիւնը կարող է կարգաւորւել։

«Իբր» բառն այստեղ օգտագործում ենք այն պատճառով, որ ցանկալի կը լինէր հեռագրի բնօրինակը տեսնել, այլ ոչ թէ դրա թարգմանութիւնը ադրբեջանական կայքում, որին յղում են անում այդ նորութիւնը յայտնող բոլոր լրատւամիջոցները։ Սպիտակ տան պաշտօնական կայքում այդպիսի հեռագիր չկայ, թէեւ չի բացառւում, որ ես լաւ չեմ փնտրել։

Ենթադրենք` այդ հեռագիրն իսկապէս գոյութիւն ունի, ու այդ հեռագրում հէնց այդ տեքստն է գրւած։ Ի՞նչ է սրանից հետեւում. այն, որ դա նոյնպէս փոքր ցնցում է։ ԱՄՆ նախագահը կարծիք կամ մաղթանք է յայտնում, որ հակամարտութիւնն առաջիկայ ամիսներին կարող է լուծւել, բայց մեզանից իւրաքանչիւրն էլ ունի այդ ցանկութիւնը։ Մնում է` պայմանաւորւենք։

Ու Փաշինեանի նոր մօտեցումները կարող են նշանաւորել բանակցային գործընթացում որոշակի քնկոտ լճացումից արթնանալու մտադրութիւնը։ Անվրդով ու զգոյշ Նալբանդեանը, թերեւս, նախընտրում էր ոչ մի դէպքում չսրել իրավիճակը ու հաւանաբար չափից շատ զգուշաւորութիւն էր դրսեւորում։ Հիմա նշմարւել է մի նոր ուղղութիւն, որը կողմերը կարող են ընդունել կամ չընդունել, հնարաւոր է` փոխզիջումնային տարբերակ գտնւի, չէ՞ որ Փաշինեանը վերջնագիր չի ներկայացրել։

Ստեփանակերտը բանակցութիւններում ներառելու մասին Փաշինեանի ասածը (բացի այն, որ անվիճելիօրէն բանական ու տրամաբանական են) նաեւ ներքին լսարանին էր ուղղւած։ Հաւանաբար, պէտք է ցոյց տալ, որ Արցախի հարցը հայկական պետութեան համար առաջնային է, քանի որ այդ թեմայով որոշակի կասկածներ էին հնչում, որոնք հիմնւած էին Փաշինեանի ու Լեւոն Տէր-Պետրոսեանի ոչ այնքան վաղեմի մտերմութեան վրայ։

Այս փուլում արցախեան հիմնախնդրի վերաբերեալ սկզբունքայնօրէն նոր առաջարկներ պարզապէս չեն կարող լինել։ Մի օր, հեռաւոր ապագայում, դրանք կարող են յայտնւել, բայց դրա համար երկու երկրներում էլ պէտք է լիովին նոր մտածելակերպ ունեցող մարդիկ իշխանութեան գան, երկու հասարակութիւններն էլ պէտք է այնպիսի մտածելակերպ ունենայ, որը կտրականապէս կը տարբերւի այսօրւայ մտածելակերպից։

Ու որպէս զուտ անձնական կարծիք հետեւեալ դիտարկումը ներկայացնեմ։ Ի տարբերութիւն հայկականի`, ադրբեջանական քաղաքական վերնախաւին ձեռնտու չէ ո՛չ լայնածաւալ պատերազմը, ո՛չ էլ հակամարտութեան կարգաւորումը։ Աւելի ճիշտ, ձեռնտու է կարգաւորման միայն մէկ տարբերակը. եթէ Բաքուն ստանայ ամէն ինչ ու միանգամից, իսկ որպէս պատասխան քայլ Արցախին ձեւական ինքնավար կարգավիճակի տրւի։ Սակայն հասկանալի պատճառներով այդպիսի բան չի կարող լինել։

Այդ պատճառով պաշտօնական Բաքւի համար ամենայարմարը հակամարտութեան չլուծւած վիճակն է ու դրա անլուծելիութիւնը։ Քանի որ լայնածաւալ պատերազմը երկու երկրի համար էլ աղէտ կը լինի, իսկ լուրջ փոխզիջումները, որոնց պէտք է վաղ թէ ուշ դիմել, կը տապալւի ադրբեջանական վերնախաւին նոյնիսկ այսօրւայ աւտորիտարիզմի պայմաններում։ Յատկապէս այն բանից յետոյ, որ պաշտօնական Բաքուն ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է անւանել։

Ահա եւ ստացւում է, որ այսօրւայ Բաքւի համար ամենաձեռնտուն ժամանակ ձգելն է, պարբերաբար ռազմական սրացումների գնալը։ Այդ սրացումներն անհամեմատելի են լայնածաւալ հակամարտութեան հետ, բայց պէտք է ցուցադրեն իրենց անկոտրում լինելը «օկուպացւած տարածքների ազատագրման» հարցում։ Ներքին սպառման համար, իհարկէ։

Այնպէս որ բանակցութիւններն այդքան էլ շուտ չեն վերականգնւի, քանի դեռ հայկական կողմը յստակօրէն չի ձեւակերպել նոր տեսլականը։ Թէեւ հնարաւոր է` մէկը միւսին չի խանգարում, շփումների անընդհատութիւնն ապահովելու համար կողմերն արդեն հիմա էլ կարող են սկսել հանդիպումները։ Ամէն դէպքում բանակցութիւնների փաստը դրանց բացակայութիւնից լաւ է։

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ
    Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ

    Հայաստան կատարած պատմական այցելութեան ընթացքին, վարչապետին ընկերակցող հայ համայնքը ներկայացնող պատուիրակութեան մաս կը կազմէին Կանադայի Հայ Դատի յանձնախումբի անդամներ Րաֆֆի Տօնապետեան, Շահէն Միրաքեան եւ Յակոբ Թորոսեան։ «Հորիզոն» հարցազրոյց ունեցաւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը
    Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը

    Սիւնիքի մարզում Նիկոլ Փաշինեանի բացատրութիւնները, թէ ինչու է Յունան Պօղոսեանին նշանակել մարզպետ, զաւեշտալի լինելուց բացի նաեւ մտահոգիչ են: Շնորհիւ Փաշինեանի յայտարարութեան, այսօր ողջ աշխարհն իմացաւ, որ Հայաստան-Իրան սահմանով մեծ չափերի հասնող նարկոթրաֆիկ գոյութիւն ունի, եւ ինքը, ահա, բարձրաստիճան ոստիկանին մարզպետ նշանակելով, միջոցներ է ձեռք առել թմրանիւթերի ճանապարհը փակելու համար: 

  • Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»
    Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»

    «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթիւն ունեցող հասարակութիւն պէտք է փորձի իմաստաւորել ու վերաիմաստաւորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցեալը. առանց իմաստաւորման առաջընթաց չի կարող լինել»: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։