Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Յունիսի 2018 10:15

ՀՀ ԱԳՆ-ն արձագանգել է ադրբեջանական կողմի յայտարարութեանը Նախիջեւանում 11 հազար հեկտար տարածք գրաւելու մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է ադրբեջանական կողմի յայտարարութեանը Նախիջեւանում 11 հազար հեկտար մակերեսեով տարածք գրաւելու մասին: 

«alikonline.ir» - Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է ադրբեջանական կողմի յայտարարութեանը Նախիջեւանում 11 հազար հեկտար մակերեսեով տարածք գրաւելու մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ինչի՞ համար է այդ համեստութիւնը: Միանգամից յայտարարէք 110 հազար հեկտարի մասին: Ինչ-որ մէկը ծարաւ է հաստատելու եւ «լայքելու»»,- թւիթերեան իր էջում գրել է ԱԳՆ խօսնակ Տիգրան Բալայեանը:

Յիշեցնենք, որ յունիսի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկութիւն էին տարածել, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան բանակը 11 հազար հեկտար տարածք է գրաւել հայկական կողմից:

Այս յայտարարութեան մեկնաբանութեամբ հանդէս էր եկել նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը՝ տեղեկացնելով, որ յունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ Զինւած ուժերի հրամանատարութեանը` խնդրելով թոյլատրել որոշ քաղաքացիների մօտենալ Գիւննութ աւերակ բնակավայրի հարաւային արւարձանի գերեզմանատեղիներ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ