Հա

Քաղաքական

17/06/2018 - 09:30

Նիկոլ Փաշինեանն ու Բակօ Սահակեանն այցելել են Արցախի արեւելեան սահմանագծի հատւածներից մէկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ այցելել է Արցախի արեւելեան հատւածի պաշտպանական դիրքեր: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ այցելել է Արցախի արեւելեան հատւածի պաշտպանական դիրքեր: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

ՀՀ վարչապետին եւ Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեան նախարարներ Դաւիթ Տօնոյեանն ու Լեւոն Մնացականեանը, ինչպէս նաեւ ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Արտակ Դաւթեանը, գլխաւոր ռազմական տեսուչ Մովսէս Յակոբեանը:

Հայկական երկու Հանրապետութիւնների ղեկավարներին ներկայացւել են ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցւածքներն ու յուսալի պաշտպանութիւն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինեանը զրուցել է մարտական հերթապահութիւն իրականացնող զինծառայողների եւ հրամանատարների հետ, շնորհակալութիւն յայտնել նրանց անձնւէր ծառայութեան համար եւ մաղթել առողջութիւն ու խաղաղ ծառայութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։