Հա

Քաղաքական

21/06/2018 - 10:20

Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»

Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի․ «Ազատութիւն» ռ/կ-ի «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտայայտեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«alikonline.ir» - Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի․ «Ազատութիւն» ռ/կ-ի «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտայայտեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«Հայաստանի անկախութեան հռչակագրում հէնց Արցախի հետ վերամիաւորման գաղափարն է դրւած, ինչպէս նաեւ՝ Արցախեան պայքարի ամբողջ փիլիսոփայութիւնը եղել է վերամիաւորումը, վերամիաւորման մտքով է սկսւել ամբողջ պայքարը»,- ասաց նա: Գրում է «tert.am»-ը:

Արմէն Գրիգորեանը նաեւ նկատեց, որ Արցախը դէ ֆակտօ շատ առումներով միաւորւած է Հայաստանի հետ՝ լեզւից, դրամից սկսած շատ այլ բաներով վերջացրած:

«Ես կարծում եմ, որ երկարաժամկէտ ինչպիսի արդիւնք էլ լինի, վերջնաժամկէտում լինելու է Հայաստանի եւ Արցախի վերամիաւորումը,- ասաց նա՝ նշելով, որ չի կարող ասել, արդեօք դա լինելու է իրենց կառավարութեան շրջանում, որովհետեւ, ըստ նրա, դժւար է այդ խնդրին արագ լուծում տալը,- բայց կարեւոր է, որ նպատակը դա է»:

Իսկ մէկ այլ օգտատիրոջ դիտարկմանը, թէ պատրաստւո՞ւմ են արդեօք բարձրագոյն ատեաններում բարձրացնել Նախիջեւանի հարցը, Արմէն Գրիգորեանը պատասխանեց. «Նման հարցերը այս պահին օրակարգում չի քննարկւում: Հիմնականում աւելի շատ ներքին հարցեր ենք քննարկում, կենտրոնացած ենք այլ խնդիրներ լուծելու վրայ»:

Արմէն Գրիգոեանը նաեւ պատասխանեց ֆէյսբուքեան օգտատիրոջ յորդորին՝ հետեւել իրենց անվտանգութեանը, հաշւի առնել հնարաւոր սպառնալիքներն իրենց անձի նկատմամբ:

«Մենք մեզ անվտանգ ենք զգում»,- ասաց նա՝ նշելով, որ ամէն դէպքում հնարաւոր վտանգների նկատմամբ իրաւապահ մարմինները ուշադիր են:

Օգտատէրերից մէկն էլ Արմէն Գրիգորեանին յիշեցրեց, որ ժամանակին ինքը նախագահ Արմէն Սարգսեանին անւանել էր «ցինիկ» եւ պահանջել, որ ցոյց տայ իր անձնագիրը: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թէ արդեօ՞ք Արմէն Գրիգորեանը տեսել է նախագահի անձնագիրը:

«Այդ փաստաթուղթը ներկայացւել է վարչապետին, եւ վարչապետը հաւատացրել է, որ կայ փաստաթուղթը»,- ասաց նա: 

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։