Հա

Քաղաքական

24/06/2018 - 12:30

Փաշինեանն ու Ծառուկեանը մի ձեռքով միմեանց դէմ են պայքարում, միւսով` ՀՀԿ-ի

Հայաստանում արդէն մեկնարկել է նախընտրական գործընթացը, սակայն Փաշինեանին ու Ծառուկեանին դեռ միաւորում է ՀՀԿ-ի դէմ են պայքարը։

«alikonline.ir» - Հայաստանում արդէն մեկնարկել է նախընտրական գործընթացը, սակայն Փաշինեանին ու Ծառուկեանին դեռ միաւորում է ՀՀԿ-ի դէմ են պայքարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ «Ծառուկեան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկեանը բաց առճակատման չեն գնայ, քանի դեռ ՀՀԿ-ն վերջնականապէս չի կորցրել իր ազդեցութիւնը: «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը։

Աւելի վաղ ՀՀ ԱԺ փոխխօսնակ Միքայէլ Մելքումեանը սուր քննադատութեան էր ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի գործողութիւնները, որի կառավարութիւնը բարեգործութեան մասին օրինագիծ էր նախապատրաստել` չքննարկելով այն «Ծառուկեան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկեանի հետ, ով «իրականացնում է երկրի բարեգործութեան 95%-ը»։

Սակայն յունիսի 21-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագիծը։

«Բոլորս հասկանում ենք, որ ապագայ խորհրդարանում հիմնական մրցակիցները լինելու են Փաշինեանի եւ Ծառուկեանի թիմերը։ Հասկանալի է, որ այժմ գերիշխում է Փաշինեանը, եւ նա փորձում է նւազեցնել Ծառուկեանի հաւանական ազդեցութիւնը, բարեգործութեան մասին օրինագիծն էլ հէնց դրան է ուղղւած»,- ասաց Բոզոյեանը։

Նրա խօսքով` հասկանալի պատճառներով Փաշինեանն ու Ծառուկեանը չեն անցնի «ռուբիկոնը», բայց նրանք արդէն իսկ մրցակիցներ են։ Օրինագծի հարցում երկու ուժերի փոխզիջումները սպասելի էին, սակայն դա ժամանակաւոր բնոյթ է կրելու։

Երկու կողմն էլ, քաղաքագէտի խօսքով՝ օբիեկտիւօրէն պատրաստ չեն բացէիբաց հակազդելու միմեանց։ Բանն այն է, որ Հանրապետական կուսակցութիւնը դեռեւս շատ ուժեղ է եւ վտանգաւոր, ինչպէս մէկի, այնպէս էլ միւսի համար:

«Քանի դեռ համակարգը մինչեւ վերջ չի վերացւել, երկու այդ ուժերն էլ ռիսկի չեն դիմի միմեանց դէմ դուրս գալու։ Միեւնոյն ժամանակ նախընտրական գործընթացն արդէն իսկ սկսւել է։ Մի կողմից` նրանք մրցելու են միմեանց հետ, միւս կողմից` պայքարելու ՀՀԿ-ի դէմ, որը տեղի մակարդակով դեռ մեծ ազդեցութիւն ունի։ Այն պետութիւն էր պետութեան մէջ»,– նշեց Բոզոյեանը։

Այդ համակարգի դէմ պայքարելը շատ դժւար է։ ՀՀԿ-ն հիմա իշխանութիւն չէ, սակայն նրա ազդեցութիւնը մնում է եւ դժւար է ասել, թէ որքան ձայն նրանք կը բերեն ընտրութիւններին։

Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելիս` ՀՀ արդարադատութեան առաջին փոխնախարար Արթուր Յովհաննիսեանը յայտարարեց, որ այն նախատեսում է կառավարական մարմին ստեղծել, որը կը զբաղւի բարեգործական ծրագրերի դասակարգմամբ։

Մարմինը զբաղւելու է միայն այն ծրագրերով, որոնցում բարեգործը կը ցանկանայ ստանալ օրէնքով նախատեսւած արտօնութիւններն ու խրախուսանքները։ Միւս դէպքերում մարմինը չի միջամտի։

«Ծառուկեան» դաշինքի պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը յայտարարեց, որ համապատասխան քննարկումներից յետոյ կոմպրոմիս է ձեռք բերւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։