Հա

Քաղաքական

27/06/2018

ՀՀ ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են Հայկ Դեմոյեանի առանձնասենեակ

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երէկ առաւօտեան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտւելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթութեան եւ գիտության նախարար Արայիկ Յարութիւնեանը եւ նրան ուղեկցող փոխնախարար Յովհաննես Յովհաննիսեանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենեակ, այն պահին, երբ հաւաքարարը աշխատանքի ընթացքում սենեակի դուռը բաց էր թողել:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երէկ առաւօտեան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտւելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթութեան եւ գիտության նախարար Արայիկ Յարութիւնեանը եւ նրան ուղեկցող փոխնախարար Յովհաննես Յովհաննիսեանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենեակ, այն պահին, երբ հաւաքարարը աշխատանքի ընթացքում սենեակի դուռը բաց էր թողել:

Գործուղման մեկնելուց առաջ սենեակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացեալ Նահանգներից բերւած, սակայն մշակման փուլում գտնւող թանգարանային արժէքներ: Այնուհետեւ այս երկու հայախօս օրգանիզմները, ովքեր, ի դէպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրաւիրւել էին թանգարան՝ լրատւամիջոցների ներկայութեամբ առկայ խնդրահարոյց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թէ ինչ խնդիրներ կան, բացայայտ ու անթաքոյց հովանաւորչութիւն դրսեւորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստայոդ լուրեր տարածել, յոխորտալով, թէ իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլեւս արգելւած է:

Մի փոքր նախապատմութիւն. Հարւարդի համալսարանում գիտական գործուղումից վերադառնալուց յետոյ, վերջին մէկ ամսւայ ընթացքում փորձում էի կապ հաստատել եւ հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իմ կարգավիճակի եւ թանգարանում առկայ խնդիրները քննարկելու եւ նախորդ կառավարութեան որոշումների արդիւնքում իմ խախտւած իրաւունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար: Փոխարէնը, մերժում ստանալով, փոխնախարար Յովհաննէս Յովհաննիսեանը, սպառնաց ինձ, թէ ոստիկաններ կուղարկի Հայոց Ցեղասպանութեան թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար:

Այս երկու սուբիեկտներին պարբերաբար գրաւոր տեղեկացրել եմ թանգարանում իրենց ընկերոջ ու հովանաւորեալի կողմից իրականացւած այլանդակութիւնների, թանգարանի ու յուշահամալիրի ընդհանուր անվտանգութիւնը խաթարելու, ինչպէս նաեւ Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ ԿԳՆ կողմից անցեալ տարի կայացրած անօրինական որոշումների պահով: 

Այստեղ հետաքրքիր հարց է առաջանում. ինչու՞ նորանշանակ կրթութեան եւ գիտութեան նախարարն ու իր տեղակալը հետեւողականօրէն պաշտպանում են նախորդ կառավարութեան անօրինական որոշումնները հէնց թանգարանի եւ իմ կարգավիճակի պահով: Ենթադրում եմ, որ վերջիններս կարծում են, թէ ես տեղեակ չեմ այդ դիրքորոշման ակունքներին, ուստի չեմ կարող հանրայնացնել դրա դրդապատճառների մասին ու փաստեր հրապարակել: Իսկ դրանք աննախադէպ ցնցող ու խայտառակ են իրենց բնոյթով… 
Այս պահին արդէն կարող ենք արձանագրել, որ հռչակւած «զրօ հովանաւորչութեան» եւ «զրօ կոռուպցիայի» դարպասներին գրանցւել է մէկական գեղեցիկ ինքնագօլ՝ ԿԳՆ կատարմամբ: Իսկ որ նման պահւածքն ու դիրքորոշումը սերտօրէն կապւած է քաղաքական բնոյթի հետապնդման հետ, այստեղ ինչպէս ասում են, կենացները շատ են թանկանալու: Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպէս որ լաւ նախապատրաստւէք: Հաշւի առնելով բացայայտումների ու հանրութեանը ներկայացւելիք մանրամասնութիւնների ամօթալի ու խայտառակ բնոյթը, ձեր փոխարէն կը մտածէի հնարաւորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: 

Միաժամանակ, մինչ իմ վերադառնալը մի քանի տնային յանձնարարութիւններ ունեմ ձեզ համար. Յովհաննէս, նախքան չինովնիկական պատեանի մէջ մտնելն ու յղկւած չինովնիկական տեքստեր արտաբերելը, լաւ կը լինէր ուշադրութիւն դարձնէիր փնթի կազմւած կենսագրականիդ, որը զետեղւած է ԿԳՆ պաշտօնական կայքէջում: Սա ի՞նչ է, նոր մօտեցում գիտական հրապարակումները կրկնապատկելու առումով: Անթոյլատրելի է նման փնթիութիւնը քո պարագայում: Միաժամանակ որպէս քեզանից տարիքով աւագ եւ գիտական աստիճանով բարձր անձ, պահանջում եմ, որպէսզի այս շաբաթւայ ընթացքում գիտական հանրութեանը ներկայացնես կենսագրականիդ մէջ յիշատակւած «քառասունից աւելի գիտական յօդւածները»:

Կրկնում եմ, առնւազն 41 հրապարակում եւ բոլորը պարտադիր կերպով պէտք է լինեն ԳԻՏԱԿԱՆ յօդւածներ: Այստեղ զօքանչի, բաջանաղի ու քենու անունով տպագրւած ոչինչ չի անցում, տեղեակ ես, չէ՞… Փարատիր իմ կասկածներն առ այն, որ միտումնաւոր կեղծ տւեալներ ես մատուցել բոլորիս...
Յաջորդ գրառմամբ մանրամասն կը ներկայացնեմ, թէ ինչ կէտերով մեղադրանքներ են կազմւելու Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Գիտութիւնների ազգային ակադեմիայի դէմ, որոնք վստահաբար կը կազմեն ձեր կենսագրականների անբաժանելի մասը:

Արայի´կ, իսկ դու մէկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանաւորեալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տեւած մերձեցման մանրամասնութիւնները, որպէսզի հանրութեան շրջանում մութ կէտեր չմնանան քո հովանաւորչութեան ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դէպ նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակայ օրերի փոխարէն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցութեամբ առկայ են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրւել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ... յընթացս չէր խանգարի, որպէսզի ուշադրութիւն դարձնէիր անկատար հայերէնիդ, քանզի գրական հայերէնով ոչ մի աւարտուն միտք առայժմ չես արտաբերել…

Յաջորդիւ կը լինեն նոր յանձնարարութիւններ, չթուլանաք յանկարծ ու մի´ հաբռգէք…

Անհամբեր ու «դուխով» սպասէք իմ վերադարձին:

Հա մի բան էլ ասեմ. «լայւը» այս պատմութեան մէջ փրկարար դեր չի կատարի…

Դէ իսկ հիմա կարող էք համբուրւել տղաներ…»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։