Հա

Քաղաքական

03/07/2018 - 10:10

Լեռնիկ Յովհաննիսեանը նշանակւեց Արցախի երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգէյ Շահվերդեանն ազատւել է Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարի պաշտօնից՝ իր դիմումի համաձայն։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սերգէյ Շահվերդեանն ազատւել է Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարի պաշտօնից՝ իր դիմումի համաձայն։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Երկրի ղեկավարի մէկ այլ հրամանագրով՝ Լեռնիկ Յովհաննիսեանը նշանակւել է Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար:

Նոյն օրը Նախագահ Սահակեանը այցելել է ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութիւն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդիւնաւէտ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Սերգէյ Շահվերդեանին նրա գործունէութեան համար:

Նշենք, որ Լեռնիկ Յովհաննիսեանը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։