Հա

Քաղաքական

03/07/2018 - 12:00

«Փաստ». «Նախարարներն իրար հետ կատաղի մրցման մէջ են. հրահանգ են ստացել Փաշինեանից»

«Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Որոշ նախարարներ լրատւամիջոցներով երեւալու իւրօրինակ մրցման մէջ են: Դա անզէն աչքով էլ նկատելի է: Աւելին, նրանք այդ մրցավազքի մէջ յաճախ ժամանակ չեն ունենում զբաղւել իրենց հիմնական գործով:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Որոշ նախարարներ լրատւամիջոցներով երեւալու իւրօրինակ մրցման մէջ են: Դա անզէն աչքով էլ նկատելի է: Աւելին, նրանք այդ մրցավազքի մէջ յաճախ ժամանակ չեն ունենում զբաղւել իրենց հիմնական գործով:

Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու յստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինեանից եւ սկսել են իրար հետ մրցակցել, թէ ով աւելի լաւ կը կատարի շեֆի հրահանգը: Մեր ունեցած տեղեկութիւններով, այդ մրցակցութիւնն աւելի է ուժեղացել, երբ պարզւել է, որ Փաշինեանին պարբերաբար ներկայացնում են զանգւածային լրատւամիջոցներում ու սոցցանցերում նախարարների ակտիւութեան ցուցանիշի առումով մոնիթորինգի տւեալները:

Երէկ գնահատման համակարգերից մէկը հրապարակել էր տւեալներ, ըստ որոնց լուսաբանման առումով «առաջամարտիկը» կրթութեան եւ գիտութեան նախարարն է, նրան հետեւում են արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարները: Մեր աղբիւրները պնդում են, որ սոցցանցերում պատկերը փոքր-ինչ այլ է, եւ հէնց այս երկուսի համադրութեամբ իրավիճակն էլ ներկայացւում է վարչապետին: Արդիւնքում նախարարական մրցավազքը յաճախ ուղղակի կատաղի բնոյթ է ստանում՝ իրենց իսկ շեղելով բուն գործից»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։