Հա

Քաղաքական

05/07/2018 - 08:00

Ալեքսանդր Սարգսեանը եւ տղան տեղափոխւեցին ԱԱԾ

Երէկ՝ յուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցները մօտ 9 ժամ է յատուկ գործողութիւններ են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի եղբօր` Ալեքսանդր Սարգսեանի բնակարանում, նկուղում ու աւտոտնակում:

«alikonline.ir» - Երէկ՝ յուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցները մօտ 9 ժամ է յատուկ գործողութիւններ են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի եղբօր` Ալեքսանդր Սարգսեանի բնակարանում, նկուղում ու աւտոտնակում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Ալեքսանդր Սարգսեանի բնակարանից հանել են զէնքեր, կտաւներ:

Գործողութեան աւարտից յետոյ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարել են Ալեքսանդր Սարգսեանին եւ նրա որդուն` Հայկ Սարգսեանին:

Յիշեցնենք, որ յունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսեանը բերման էր ենթարկւել՝ ապօրինի զէնք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն յետոյ ազատ էր արձակւել, քանի որ զէնքն օրինական է եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։