Հա

Քաղաքական

10/07/2018 - 13:40

Վտանգաւոր պոպուլիզմ. ինչո՞ւ են ուժայինները գործում այնպէս, ինչպէս գործում են

Վարչապետ Փաշինեանն ասել է, որ ԱԱԾ-ի առաջ խոշոր կոռուպցիոն բացայայտումներ անելու խնդիր չի դնում։ Նա կարծում է, որ հասարակութիւնում թիւր կարծիք կայ, որ ԱԱԾ-ն յանկարծակի կամ նրա զանգով որոշում է` ում եւ ինչի համար ստուգել, բերման ենթարկել ու ձերբակալել։ Ինչու՞ հասարակութեան մէջ այդպիսի տրամադրութիւններ կան։

«alikonline.ir» - Վարչապետ Փաշինեանն ասել է, որ ԱԱԾ-ի առաջ խոշոր կոռուպցիոն բացայայտումներ անելու խնդիր չի դնում։ Նա կարծում է, որ հասարակութիւնում թիւր կարծիք կայ, որ ԱԱԾ-ն յանկարծակի կամ նրա զանգով որոշում է` ում եւ ինչի համար ստուգել, բերման ենթարկել ու ձերբակալել։ Ինչու՞ հասարակութեան մէջ այդպիսի տրամադրութիւններ կան։ Այս մասին գրում է «sputnik» Արմենիան:

Երկուշաբթի հանրապետական հաւաքակայանում լրագրողների հետ զրուցելիս Փաշինեանը նշեց, որ Ազգային անվտանգութեան ծառայութեան առաջ անպայման խոշոր ու աղմկայարոյց բացայայտումներ անելու խնդիր չկայ։ «Ես այդպիսի խնդիրներ չեմ դնում։ Ես հարիւր տոկոսանոց օրինականութիւն եմ պահանջում»,- ընդգծեց նա։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ հասարակութեան մէջ թիւր պատկերացում կայ, իբր ԱԱԾ-ն յանկարծ կամ նրա անձնական զանգով է որոշում` ում ու ինչի համար է պէտք ստուգել, բերման ենթարկել կամ ձերբակալել։ Նա ասաց, որ ցանկացած հետաքննութիւն պէտք է հիմնւի փաստերի, օպերատիւ տեղեկութեան ու օրինական անհրաժեշտութեան վրայ։

Պատասխանն այն հարցի, թէ ինչո՞ւ հասարակութիւնում այդպիսի կարծիք կայ, աւելի շուտ էմոցիոնալ դաշտում է, քան` տրամաբանական։ Այդ նոյն հասարակութիւնը, տարիներ շարունակ ձայնի իրաւունքից զրկւած,  ամենատարբեր ցինիկ ու լկտի յանցագործութիւնների ու չարաշահումների լուռ ականատես է եղել։  Բոլորը գիտէին նրանց անունները, ու այնպէս չէ, որ վախենում էին բարձրաձայնել, ինչ-ինչ, բայց խօսքի ազատութիւնը Հայաստանում եղել ու մնում է գրեթէ բացարձակ, պարզապէս այդ անունները տալու իմաստ չկար. միեւնոյնն է դա արդիւնք չէր տալու։

Հիմա արդէն արդիւնքները երեւում են ու յուզական պոռթկման մէջ մարդիկ պայմանական «արիւն» են ուզում, այսինքն` բացայայտումներ ու, ինչն աւելի կարեւոր է, մեղաւորների պարտադիր պատիժ։

Իսկ այդ մեղաւորները, աւելի ճիշտ այն մարդիկ, որոնց ժողովուրդն այդպիսինն է համարում, չափից շատ են ու ֆիզիկապէս անհնար է բոլորի հետեւից հասցնել։ Ու այսպէս տպաւորութիւն է ստեղծւում, որ մարմինները ընտրողական մօտեցում են ցուցաբերում, գործում են մէկի հրահանգով, ոմանց հանգիստ թողնելով ու միւսներին` թիրախաւորելով։ Սակայն սա միայն մակերեսային տեսանկիւնն է. կայ նաեւ մէկ այլը, որն այդքան ակնյայտ չէ։

Շատ յաճախ պատասխանատու մարմինները ակամայից իրենք են դրդում տեսարան ցանկացող հանդիսատեսին արագ եզրակացութիւններ անել` շուտափոյթ յայտարարութիւններով։ Իսկ քանի որ մենք ի սկզբանէ կարծում ենք, որ ուժայինների պաշտօնական տեղեկութիւնը պէտք է լինի հաւասարակշռւած, մտածած ու բացարձակ ճշմարիտ, ապա սկսում ենք սխալւել` դրան միանգամից հաւատալով։

Երբեմն մարմիններն են հանդիսատեսի առջեւ խաղում` ազդեցիկ կադրեր ցուցադրելով ու վատ դետեկտիւի ոճով պաշտօնական տեղեկութիւններ տարածելով։ Չգիտեմ` ինչով է դա պայմանաւորւած. Ցնծութեան որոշ չափաբաժնով, որը չի շրջանցել նաեւ իրենց, շտապողականութեամբ, պոպուլիզմի գայթակղութեանը դիմադրելու անկարողութեամբ, առանձնանալու ու դուր գալու ցանկութեամբ… Ամենայն հաւանականութեամբ, այստեղ դրդապատճառների մի ամբողջ թնջուկ կայ.  պրոֆեսիոնալիզմի (կը ներէք իհարկէ) որոշ պակաս էլ կայ։

Ահա եւ լրատւական տեղեկութիւնների սպառողների մօտ որոշակի կոգնիտիւ դիսոնանս է առաջանում, երբ սկզբում շատ յայտնի մարդու ձերբակալման տեսարժան պատկեր են ցոյց տալիս, յետոյ խօսում են նրա մօտ յայտնաբերւած զէնքի ապօրինի լինելու մասին, որն իրականում, պարզւում է, օրինական է։ Շատ յայտնի մարդուն ազատ են արձակում, բայց չէ որ մարդիկ արդէն վաւերագրական ֆիլմ էին դիտել, որտեղ նա գլխաւոր դերերում էր, դէ արի ու բացատրի նրանց` ինչն ինչոց է։  Ժողովուրդը յաջորդ սերիան է պահանջում ու դրա իրաւունքն ունի։

Կամ, ասենք, պաշտօնապէս ասում են, որ ոմն մէկը բարեգործութիւնից ստացած գումարն է վատնել։ Բոլորը սկսում են անիծել նրան, բոլորը անյապաղ (ու դա տարօրինակ չէ, մարդիկ մեծ մասամբ չեն ուզում ոչ մի վայրկեան սպասել, ամէն ինչ միանգամից են ուզում) պատիժ են ուզում, բայց այլ բան է պարզւում։

Ու պարզւում է, որ վատնում չի եղել, այսինքն` իրաւաբանօրէն եղել է, սակայն վատնողը դեռ մինչ ձերբակալումը անձնական միջոցներից փոխհատուցել է  այն, նրան խորհրդանշական գրաւի դիմաց բաց են թողնում։ Իսկ այդ գրաւը մի 15 անգամ աւելի քիչ է, քան իր վատնած գումարը։ Ու հանդիսատեսը, որը արժանի պատիժ էր ակնկալում, շփոթմունքի մէջ է յայտնւում։

Շտապողականութիւն ու ազդեցիկ լինելու ցանկութիւնն այն բաներն են, որից պէտք է զուրկ լինեն ուժային կառոյցները։ Աւելի լաւ է փոքր-ինչ ուշ յայտարարել այս կամ այն խոշոր գործի մասին, բայց փոխարէնը համոզւած լինել, որ հետ սեփական հաղորդագրութիւնները հետ կանչելու անհրաժեշտութիւն չի լինի։

Հակառակ դէպքում վաղը լսարանը կարող է չհաւատալ նոյնիսկ մտածւած տեղեկութեանը, որը հիմւած կը լինի հազար անգամ ստուգւած փաստերի վրայ։ Կարծում եմ` պէտք չէ յիշեցնել պարզ ճշմարտութիւնը վստահութեանը դժւար արժանանալու ու հեշտ կորցնելու մասին։

Թէ չէ ստացւում է, որ ուժայինների հիմնական խնդիրը յուզավառ մարդկանց մօտ հիացմունք առաջացնելն է։ Յուզավառ մարդիկ, իհարկէ, շատ են, սակայն աշխատանքի հիմնական նպատակը պէտք է լինի ոչ թէ հիացմունքը, այլ օրինապաշտութիւնը։

Յարակից լուրեր

  • Ընտրակաշառք` Փաշինեանից
    Ընտրակաշառք` Փաշինեանից

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

  • Ժողովրդին մեղադրելու արւեստը
    Ժողովրդին մեղադրելու արւեստը

    Ով ինչ ուզում է ասի,  մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ  այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

  • Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին
    Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տւայտանքների մասին

    Եթէ մարդ չգիտենայ, թէ գործազրկութեան համար ինչքան նպաստ է ստանում մէկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նկատմամբ կը լցւի անհուն երախտագիտութեամբ. ուրիշ այդ ո՞ր պետութիւնն է բնակչութեան գրեթէ 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինեանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկութեան նպաստ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։