Հա

Քաղաքական

11/07/2018 - 14:10

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը յամառօրէն շարունակում է աղանդաւորական քարոզ անել

Յուլիսի 10-ին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գէորգ Աճեմեանի յայտարարութիւնը, որ ինքը «Կեանքի խօսք» եկեղեցու հետեւորդ է:

«alikonline.ir» - Յուլիսի 10-ին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գէորգ Աճեմեանի յայտարարութիւնը, որ ինքը «Կեանքի խօսք» եկեղեցու հետեւորդ է: Գրում է «yerkir.am»-ը:

«168.am»-ի հետ զրոյցում նա ասել է. «Ես այդ դաւանանքի հետեւորդ եմ, ես «Կեանքի խօսք» եկեղեցուց եմ, իմ հաւատքը դա է»։

Նիւթը հրապարակելով ֆէյսբուքեան իր էջում` Աճեմեանը նաեւ աւելացրել է. «Այս իրողութիւնը ես երբեք չեմ թաքցրել, հետեւաբար ֆէյսբուքեան պրոֆիլս մաքրելու իմաստ չկայ (չնայած ոչ մի դէպքում էլ դա չէի անի)։ Ես չեմ ամաչում, որ քրիստոնեայ եմ` Քրիստոսի հետեւորդ, իսկ այն, որ «Կեանքի խօսք» եկեղեցին ճշմարտադաւան է, կասկած չկայ։ Այս թեման շատ արծածւելու կամ հասարակութեան համար հետաքրքրութեան առիթ հանդիսանալու դէպքում յատուկ «live» կանեմ։ Այս անգամ բաւարարւենք այսքանով»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։