Հա

Քաղաքական

12/07/2018 - 08:45

Բրիւսէլում ՀՀ վարչապետը հանդիպել է Էմանուէլ Մակրոնի եւ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Աշխատանքային այցով Բրիւսէլ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ՝ յուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ  Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: 

«alikonline.ir»- Աշխատանքային այցով Բրիւսէլ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ՝ յուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ  Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Փաշինեան-Մակրոն հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղեան հակամարտութեանը եւ կարեւորել դրա կարգաւորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինեանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թւում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղւած Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը եւ տարածաշրջանում կայունութեան ապահովմանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հաւատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ իրականացւող բանակցային գործընթացին եւ յաւելել, որ հիմնախնդրի կարգաւորման ցանկացած ռազմական փորձ պէտք է դիտարկել որպէս ոտնձգութիւն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների դէմ:

Փաշինեան-Մոգերինի հանդիպման ժամանակ զրուցակիցները կարեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցութեան ընդլայնումը տարբեր ոլորտներում ու համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի յաջող իրականացումը:

Նիկոլ Փաշինեանը եւ Ֆեդերիկա Մոգերինին ամփոփ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, որի խաղաղ կարգաւորումն, ըստ Մոգերինիի՝ շարունակում է մնալ ԵՄ առաջնահերթութիւններից մէկը:

ՀՀ վարչապետը երէկ ելոյթ է ունեցել նաեւ «Կարնեգի» հետազօտական կենտրոնում՝ ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխութիւնների բնոյթն ու ծագումնաբանութիւնը, պատասխանել ներկաների հարցերին՝ կապւած Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման հետ:

Օրւայ վերջում ՀՀ վարչապետը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետութիւնների պատւիրակութիւնների ղեկավարների պատւին տրւած ընթրիքին:

Նիկոլ Փաշինեանն այսօր՝ յուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կը մասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցութիւն» առաքելութեանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդէս կը գայ ելոյթով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։