Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 16 Յուլիսի 2018 14:30

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները՝ օգոստոսի 16-26-ը

Այսօր՝ յուլիսի 16-ին  Երեւանի աւագանու արտահերթ նիստում պէտք է ընտրէին Երեւանի քաղաքապետ, սակայն քւորում չկար: 

«Երկիր ծիրանի» կուսակցութեան ղեկավար Զարուհի Փոստանջեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենք գնում են արտահերթ լուծումների: 

«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 16-ին  Երեւանի աւագանու արտահերթ նիստում պէտք է ընտրէին Երեւանի քաղաքապետ, սակայն քւորում չկար: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Երկիր ծիրանի» կուսակցութեան ղեկավար Զարուհի Փոստանջեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենք գնում են արտահերթ լուծումների: Նրա խօսքով՝ որքան շատ լինեն ընտրութիւններ, այնքան երկիրը ժողովրդավար կը լինի:

«Տեսանք, որ դահլիճն ազատւեց ՀՀԿ-ից, վերջապէս կարողացանք ՀՀԿ-ին մաքրել աւագանու դահլիճից: Սակայն պէտք է փաստել, որ ապրիլի 23-ից յետոյ մենք դեռ չունենք համապատասխան գործիքներն ընտրական իրաւունքի վերաբերեալ: Ցաւում եմ, որ դա տեղի չի ունեցել, եւ մենք գնում ենք արտահերթ այսպիսի ընտրութեան: Սակայն դրա հետ մէկտեղ գտնում եմ, որ քաղաքացիները պէտք է քաղաքական զարգացւածութիւն ու գիտելիքներ ցոյց տան ու զերծ լինեն ստիպողաբար նրանց ճնշումից՝ մասնակցելով ընտրութիւններին ազատ կամքով»,- ասաց Փոստանջեանը:

Նա նշեց նաեւ, որ չեն մոռացել, թէ ովքեր են Կենտրոնական ընտրական յանձնաժողովի անձանց խումբը, ովքեր են Սահմանադրական դատարանում:

Փոստանջեանը տեղեկացրեց, որ, օրէնքի համաձայն, ՀՀ կառավարութիւնը պէտք է նւազագոյնը` 30, առաւելագոյնը 40 օրւայ մեջ ընտրութեան օր նշանակի: «Այսինքն՝ օգոստոսի 16-26-ը պէտք է Երեւան քաղաքի աւագանու արտահերթ ընտրութիւններ տեղի ունենան: Ներկայիս աւագանին փաստացի լուծարւած է»,- նշեց նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ