Հա

Քաղաքական

18/07/2018 - 11:40

«Փաստ». «Ովքե՞ր են Մայր Աթոռից տեղեկատւութիւն դուրս բերում»

«Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնաւորաբար Ամենայն հայոց կաթողիկոսի անւան շուրջ ծաւալւող իրադարձութիւնները ուշագրաւ զարգացումներ են ստանում:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնաւորաբար Ամենայն հայոց կաթողիկոսի անւան շուրջ ծաւալւող իրադարձութիւնները ուշագրաւ զարգացումներ են ստանում:

«Փաստ»-ի տեղեկութիւններով, այս օրերին Մայր Աթոռում յատկապէս անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արւած վերլուծութիւնների արդիւնքն է, ըստ որի ուշագրաւ զուգահեռներ են ի յայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձութիւնների, Հայաստան կատարւած մի քանի այցերի ու ներկայիս գործընթացների միջեւ:

Նախնական տպաւորութեամբ, որոշակի համակարգւած գործողութիւններ են ընթանում մեր երկրում Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղութեամբ: Դրա արդիւնք է համարւում նաեւ ազգային արժէքներն ու հայրենասիրութիւնը կեղծ արժէքներ գնահատելու հերթական արշաւը:

Հոգեւորականներին, մեր տեղեկութիւններով՝ մտահոգել է նաեւ այն հանգամանքը, որ Մայր Աթոռից պարբերաբար տեղեկատւութեան արտահոսք է կազմակերպւում դէպի բողոքի ակցիաների կազմակերպիչները կամ նրանց դրդողները:

Խօսքը որոշ գաղտնի փաստաթղթերի, ինչպէս նաեւ Վեհափառի՝ հանրայնօրէն ոչ յայտնի տեղաշարժերի մասին է, այդ թւում՝ վերջին ուխտագնացութեան: Դիւանատանը փորձում են հասկանալ, թէ ով կամ ովքեր են ներսից տեղեկատւութիւն դուրս հանում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։